Նահապետ Ղուշչյան
Նահապետ Ղուշչյան - հայ գրող Դօրիանի «Ես տեսա Նահապետ Ղուշչյանին» բանաստեղծության հերոսը, որը հանդիպում է նաև հեղինակի «Եվա» բանաստեղծությունում և «Ադելի վերջին օրերը» վեպում։ [1]
Համաձայն բանաստեղծության սյուժեի, Դօրիանը փողոցում պատահմամբ տեսնում է իրեն անցյալից ծանոթ ոմն Նահապետ Ղուշչյանի, ում նկարագրում է իբրև պեդոֆիլի․
Ես տեսա Նահապետ Ղուշչյանին՝ / Քայլում էր ասես ոչինչ չի եղել, / Փնտրում էր, ամա՜ն, Աստված ոչ անի, / Ինձ պես դեռահաս, պարզամիտ տղերք։
Ղուշչյանի մասին Դօրիանն իր բանաստեղծությունում, բացի վերջինիս պեդոֆիլ լինելուց, հայտնում է նաև, որ նա արդեն ծերացել է և սիրում էր Չարլզ Բուկովսկուն։
Google որոնողական համակարգը Նահապաետ Ղուշչյան հարցումով որևէ պատասխան չի գտնում։ Իրական կերպար լինելու դեպքում, հավանական է, որ վերջինիս անունը փոխված է։
«Ես տեսա Նահապետ Ղուշչյանին» բանաստեղծության վերջին քառատողից կարելի է եզրակացնել, որ խոսքը կարող է լինել Ղուշչյան ազգանունը կրող որևէ այլ անձի մասին․
Տեսա՝ ինչպես էին երկու դեռահաս / «Ֆաք» գրում չասեմ, թե ում արձանին, / Ահ, մեկ էլ կարծեմ այդ օրը տեսա / Անունը ի՞նչ էր․․․ Դե՝ էն Ղուշչյանին։
Հեղինակը երկրորդ անգամ հիշատակում է Նահապետ Ղուշչյանին 2019-2020 թթ․ գրված «Եվա» բանաստեղծության մեջ, որը համանուն ժողովածուի երրորդ գլխի երկրորդ բանաստեղծությունն է։ Ահա, թե ինչ է ասվում այնտեղ Ղուշչյանի մասին․
...Հաշվել–նկատելով / Տվյալներ գաղտնագրված / Հեռախոսագրքում, / Վարքում, / Խոսքում, / Եվ Նահապետ Ղուշչյաններվ վխտացող / Ֆեյսբուքում։
Կարելի է ենթադրել, որ խոսքն այստեղ կրկին պեդոֆիլների մասին է։
Երրորդ անգամ Ղուշչյանն հիշատակվում է «Ադելի վերջին օրերը» վեպում։ Այնտեղ նա ներկայացվում է իբրև ֆիզիկայի ուսուցիչ, ով ինչ-որ կերպ վնասել է աշակերտներից մեկին։ Թեև վեպում հստակ չի նշվում, թե կոնկրետ ինչ է արել Ղուշչյանը, բազմաթիվ ակնարկներ են արվում այն մասին, որը խոսքը սեռական ոտնձգության մասին է։
Հղումներ
- ↑ «Ես տեսա Նահապետ Ղուշչյանին» բասնատեղծությունը Դօրիանի անձնական կայքում – https://dorian.am/nahapet/
