Արհեստական արբանյակը

Դօրիպեդիա-ից
09:55, 14 փետրվարի 2026 տարբերակ, Shushan (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պատկեր:Arhestakan-arbanyak.webp
«Արհեստական արբանյակը» ներկայացման պաստառը

Արհեստական արբանյակը – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա 2010 թվականին բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում։

Պիեսը պատմում է երկու երիտասարդների՝ Լիլիթի և Արսենի մասին, ովքեր անհասկանալի հանգամանքների բերմամբ հայտնվում են միևնույն բնակարանում։ Նրանցից յուրաքանչյուրն համոզված է, որ բնակարանն իրեն է պատկանում։ Պիեսի գլխավոր հերոսների անունները համընկնում են «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպի հերոսների անունների հետ։

Անձնակազմ

  • Ռեժիսոր – Ֆրունզե Գևորգյան
  • Լիլիթ – Արմինե Գաբրիելյան
  • Արսեն – Հայկ Ստեփանյան
  • Ոստիկան – Նարեկ Մանուչարյան
  • Շառլոտ – Ալլա Բունիաթյան

Գրագողություն

Պիեսի առաջնախաղից հետո Դօրիանն արգելում է այն կրկին բեմադրել։ Հետագայում մամուլում հայտնված հրապարակումներից պարզ է դառնում, որ ներկայացումը ևս մեկ անգամ բեմադրելու նպատակով՝ դրա ռեժիսորը յուրացրել է «Արհեստական արբանյակը» պիեսը՝ այն իր անվամբ գրանցելով։ Գրագողության այդ դեպքը լայնորեն լուսաբանվեց մամուլում։ Իր հետագա հարցազրույցներից մեկի ընթացքում Դօրիանը նշեց, որ իրեն հաջողվել էր ապացուցել գրագողության փաստը և վերականգնել պիեսի հանդեպ հեղինակային իրավունքները։

«Արհեստական արբանյակը» ներկայացման հետագա ցուցադրություններն այդպես էլ տեղի չունեցան։