Անունս Վիոլա է

Դօրիպեդիա-ից
10:16, 14 փետրվարի 2026 տարբերակ, Shushan (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Անունս Վիոլա է, 2013 թվականին նկարահանված հայկական ֆիլմ, որն, հնարավոր է, ոգեշնչված է Դօրիանի «Ադհյատման» վեպով։

Նմանություններ

Ֆիլմի ռեժիսորն է Ռուբեն Քոչարը, ով դրա նկարահանման ժամանակ՝ 2013 թվականին, 60 տարեկան էր։ Դօրիանի «Ադհյատման» վեպն համացանցում հրապարակվել է 2009 թվականին և տարիներ շարունակ գտնվել բաց հասանելիության մեջ (տարածվել է անվճար)։ Վեպի՝ այդ պահին հրապարակված տարբերակի 6-րդ գլուխը կոչվում էր «Վիոլա» և ներկայացնում էր նույնանուն հերոսի պատմությունը։ Հերոսուհու մասին պատմող առաջին տողն էր․ «Նրա անունը Վիոլա էր»։

Թեև Դօրիանի «Ադհյատման» վեպի հերոսներն ընկերներ էին, նրանց հարաբերություններն հակասական տպավորություն էին թողնում։ Վեպը գրված էր առաջին դեմքով, հերոսներից մեկի՝ Լուկայի անունից։ Իր նոր ընկերոջ մասին խոսելիս վերջինս հաճախ նկարագում էր ապրումներ, որոնք նման էին ընկերոջ հանդեպ տածած ռոմանտիկ զգացումների։ Իր «Անունս Վիոլա է» ֆիլմի մասին խոսելիս՝ Ռուբեն Քոչարն ասել է․ «Մեր հանդիսատեսը բավական ծարավ է և շատ բաներ է ուզում տեսնել էկրանին, ուղղակի մեր երկրում այդպիսի թեմաներով ֆիլմեր չեն նկարում: Շատերը կարծում են (ֆիլմը) լեսբուհիների մասին է»։[1]

«Ադհյատման» վեպի գլխավոր հերոսն հաճախ էր արծարծում նաև ընկերոջ հետ միաձուլվելու և իրար նմանվելու թեման։ «Անունս Վիոլա է» ֆիլմը պատմում է աղջկա մասին, ով որոշում է իր ընկերուհու կյանքով ապրել, նմանվել նրան։ «Ադհյատման» վեպի ստորև բերված հատվածը հրաշալի նկարագրում է «Անունս Վիոլա է» ֆիլմի այն գաղափարային գիծը, որի մասին ռեժիսորը խոսում էր՝ ֆիլմը նկարագրելիս․

«Սա գուցե տարօրինակ հնչի, բայց մարդիկ երբեմն փոխակերպվում են այլ մարդկանց։ Պատկերացնենք երկու սափոր՝ մեկը դատարկ, մյուսը՝ կաթով լի։ Եթե կաթիլ-կաթիլ կաթը դատարկենք մյուս սափորի մեջ, այն նույնպես կկոչվի կաթով լի սափոր։ Չգիտեմ, կդառնան արդյոք այդ սափորները միանման, բայց կկրեն միևնույն անունը։ Այդպես է պատահում նաև մարդկանց հետ, երբ նրանք լցնում են իրենց հոգիներն այն կաթով, որը մեկ ուրիշի սափորում է։ Էնցոյի սափորում լավ կաթ չէր։ Թեև ես չէի գիտակցում դա։ Ես իմ հոգին աստիճանաբար լցնում էի այն ամենով, ինչ Էնցոյի հետ էր կապված, ինչ նրա մասին էր։» – Դօրիան, «Ադհյատման»

Գնահատականներ

«Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի» կայքում հրապարակված գրախոսականում (հեղինակ՝ Տաթև Բերբերյան) ֆիլմն անվանվում է «ժամանակի կորուստ»։ Հոդվածի հեղինակը բացասական է գնահատում ռեժիսորի, դերասանական կրթություն չունեցող գլխավոր դերեկատարուհու և օպերատորի աշխատանքը։

«Ինքնագովազդը հրաշքներ է գործում» վերնագրված հոդվածում հեղինակը նշում է նաև․

Բայց, այս ամենի հետ մեկտեղ, ֆիլմում կա մի միտք, որը հնչում է գրեթե վերջում, և այն արժանի է հիշատակման: Աննա դարձած Հայկուհի-Վիոլան մի միտք է արտահայտում, երբ Աննայի ընկերոջ հետ հայտնվում է հյուրանոցում: Ընկերը համոզում է նրան սիրով զբաղվել, և Հայկուհի-Վիոլան հասկանում է մի պարզ ճշմարտություն՝ «Դու ինձ չես զգում»: Տղան ոչ թե սիրում էր Աննային, որովհետև նա Աննան էր և հետաքրքիր մարդ էր, և ուներ նուրբ հոգի և այլն, այլ որովհետև նա Աննան էր, որը շքեղ տեսք ուներ և վերջ: Սա, ըստ իս, հետաքրքիր միտք է: Այլ լուծումների դեպքում միգուցե սա դառնար շատ ավելի լավ ֆիլմ, քան կա: – Տաթև Բերբերյան, «Հայաստանի Ազգային Կինոկենտրոն»

Միտքը, որի մասին գրում է հեղինակը, ամբողջությամբ, թեև ոչ բառացի, կրկնում է «Ադհյատման» վեպում հնչած միտքը։ Վեպի հերոսներից մեկը՝ Էնցոն, լքում է իր սիրելի աղջկան՝ Վիոլային, այն բանից հետո, երբ վերջինս ավտովթարի է ենթարկվում և կորցնում իր գեղեցիկ տեսքը։ Ահա, թե ինչպես էր գրված այդ հատվածը «Ադհյատման» վեպի 2009 թվականին հրապարակված տարբերակում․

Կինը երկար ժամանակ վիրակապերի մեջ էր և երբ հանեցին դրանք, Էնցոն տեսավ, որ բինտե ծածկոցի տակ այլևս այն Վիոլան չէր, ում նա սիրել էր։ Սա մի հրեշուհի էր՝ տգեղ, համարյա այլանդակ։ Ու Էնցոն զգաց, որ այլևս ի զորու չէ սիրել նրան, համբուրել սպիոտ շրթունքները։ Որ այլևս, վանիլե մաշկը շոյելու փոխարեն, պիտի հպվեր վերքերի ու խորշոմների։

– Ահա ես՝ Վիոլան, նույնպիսին, ինչպիսին սիրեցիր ինձ, – ասաց մի օր Վիոլան, երբ Էնցոն այցելել էր իրեն, ապա ցույց տվեց երիտասարդին իր հին լուսանկարներից մեկը, – Եվ ահա մի կին, որ կարող էր ամսագրերից մեկի էջերին լինել, ահա ընդամենը մի լուսանկար։ Ու՞մ ես դու սիրում, Լորենցո։

Էնցոն իհարկե չէր ուզում ասել, որ ավելի շատ լուսանկարն է հավանում։ Նա նույնիսկ չէր ուզում հավատալ դրան։ Ինչպե՞ս թե, փաստորեն նա երբեք չէր սիրել Վիոլային։ Երբ նա երկար մտածեց, Վիոլան հասկացավ պատասխանը։

– Ես նվիրում եմ քեզ այս լուսանկարը, դա այլևս իմ կաղապարը չէ, արա ինչ ուզում ես։ Վերցրու այն, ինչ սիրել ես ու հեռացիր։

Համաձայն «Առավոտ» թերթում հրապարակված հոդվածի՝ Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միության և Հայկական ազգային կինոկենտրոնի կազմակերպած քննարկումների ընթացքում «Անունս Վիոլա է» ֆիլմն արժանացել է կինոքննադատների խիստ քննադատությանն, իսկ կինոգետներից ոմանք նույնիսկ խուսափել են այն ֆիլմ անվանելուց:[2]

«Անունս Վիոլա է» ֆիլմն այս պահին Ռուբեն Քոչարի նկարահանած վերջին ֆիլմն է։

Աղբյուրներ