Ադելի վերջին օրերը

Դօրիպեդիա-ից
10:29, 14 փետրվարի 2026 տարբերակ, Shushan (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Գրող Դօրիանի երրորդ վեպը՝ գրված 2024 թվականին։ Հրապարակվել է 2025 թվականի հուլիսի 18-ին թվային գրքի տեսքով։[1]

Goodreads կայքում ստեղծված էջում վեպը նկարագրվում է հետևյալ կերպ․

Տասնչորսամյա Ադելինա Գրիգորյանին տանը չհայտնաբերելուց մեկ օր անց արդեն վերջինիս մայրը ոստիկանություն է դիմում և պնդում, թե իր դստերն առևանգել են։ Աղջկա ընկերները, սակայն, այլ կարծիք ունեն՝ նա սեփական կամքով է հեռացել տանից։ Ադելինայի հայտնաբերմամբ զբաղվող տիկին լեյտենանտ Շուշան Վարդանյանի և կրտսեր սերժանտ Ադամ Արսենյանի առջև հեշտ առաջադրանք չէ՝ «անհետանալուց» առաջ ինքը՝ Ադելինան, սոցիալական ցանցերում գրում էր, թե շուտով երկինք է համբառնալու։[2]

Հերոսները

Ինչպես հեղինակի նախորդ աշխատանքներում, այնպես էլ «Ադելի վերջին օրերը» վեպում, գլխավոր հերոսուհին կրում է Շուշան անունը։

«Ադելի վերջին օրերը» պատմվում է թվով տաս հերոսների տեսանկյունից։ Սեփական «տեսանկյուն» ունեցող հերոսներն են․

  1. Շուշան Վարդանյան – ոստիկանության լեյտենանտ, զբաղվում էր Ադելինա Գրիգորյանի անհետացման գործով,
  2. Ադամ Արսենյան – ոստիկանության կրտսեր սերժանտ, օգնում էր Շուշանին հետաքննության ընթացքում,
  3. Անդրեաս Մարկոսյան – Ադելինա Գրիգորյանի մտերիմ ընկերը,
  4. Գոհար Հակոբյան – Ադելինա Գրիգորյանի մայրը,
  5. Անաիս Ավդալյան – Ադելինա Գրիգորյանի մտերիմ ընկերուհին,
  6. Տիկին Արաքս – Շուշանի մայրը,
  7. Լաուրա – Անդրեասի մայրը,
  8. Մինաս – Ադելինա Գրիգորյանի մտերիմներից,
  9. Ավետիս – Ադելինա Գրիգորյանի համախոսհներից,
  10. Աբել Հունանյան – Ադելինա Գրիգորյանի համախոհներից։

Վեպում կան նաև այլ գործող կամ հիշատակվող անձիք, որոնք չունեն սեփական պատմողական տեսանկյուն։ Դրանցից առավել էականներն են․

  1. Ադելինա Գրիգորյան – անհետացած տասնչորսամյա աղջիկը, որի մասին տեղեկանում ենք մյուս հերոսների պատմություններից,
  2. Նահապետ Ղուշչյան – ծեծի ենթարկված ֆիզիկայի ուսուցիչ, որին առանձնացնում է իր անուն-ազգանունը (Դօրիանը միևնույն անունով մարդու մասին բանաստեղծություն ունի)։
  3. Ղուկաս – հայտնի է, որ Ադելինա Գրիգորյանին օգնում էր վարել իր էջը, սակայն կա կասկած, որ աղջկա ալտեր էգոն է։

Աղբյուրներ

  1. «Ադելի վերջին օրերը» թվային գիրքը Դօրիանի գրախանութում – https://dorian.am/product/adele-ebook
  2. «Ադելի վերջին օրերը» վեպի էջը GoodReads-ում – https://www.goodreads.com/book/show/237799917