«Արհեստական արբանյակը»–ի խմբագրումների տարբերություն

Դօրիպեդիա-ից
Նոր էջ «մինի|«Արհեստական արբանյակը» ներկայացման պաստառը '''Արհեստական արբանյակը''' – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա 2010 թվականին բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում։ Պիեսը պատմում է ե...»:
 
No edit summary
 
(Միևնույն մասնակցի մեկ միջանկյալ տարբերակ թաքցված է)
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Arhestakan-arbanyak.webp|մինի|«Արհեստական արբանյակը» ներկայացման պաստառը]]
[[Պատկեր:arhestakan-arbanyak.jpg|մինի|«Արհեստական արբանյակը» ներկայացման պաստառը]]
'''Արհեստական արբանյակը''' – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա 2010 թվականին բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում։
'''Արհեստական արբանյակը''' – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա 2010 թվականին բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում։



Ընթացիկ տարբերակը 10:03, 14 փետրվարի 2026-ի դրությամբ

«Արհեստական արբանյակը» ներկայացման պաստառը

Արհեստական արբանյակը – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա 2010 թվականին բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում։

Պիեսը պատմում է երկու երիտասարդների՝ Լիլիթի և Արսենի մասին, ովքեր անհասկանալի հանգամանքների բերմամբ հայտնվում են միևնույն բնակարանում։ Նրանցից յուրաքանչյուրն համոզված է, որ բնակարանն իրեն է պատկանում։ Պիեսի գլխավոր հերոսների անունները համընկնում են «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպի հերոսների անունների հետ։

Անձնակազմ

  • Ռեժիսոր – Ֆրունզե Գևորգյան
  • Լիլիթ – Արմինե Գաբրիելյան
  • Արսեն – Հայկ Ստեփանյան
  • Ոստիկան – Նարեկ Մանուչարյան
  • Շառլոտ – Ալլա Բունիաթյան

Գրագողություն

Պիեսի առաջնախաղից հետո Դօրիանն արգելում է այն կրկին բեմադրել։ Հետագայում մամուլում հայտնված հրապարակումներից պարզ է դառնում, որ ներկայացումը ևս մեկ անգամ բեմադրելու նպատակով՝ դրա ռեժիսորը յուրացրել է «Արհեստական արբանյակը» պիեսը՝ այն իր անվամբ գրանցելով։ Գրագողության այդ դեպքը լայնորեն լուսաբանվեց մամուլում։ Իր հետագա հարցազրույցներից մեկի ընթացքում Դօրիանը նշեց, որ իրեն հաջողվել էր ապացուցել գրագողության փաստը և վերականգնել պիեսի հանդեպ հեղինակային իրավունքները։

«Արհեստական արբանյակը» ներկայացման հետագա ցուցադրություններն այդպես էլ տեղի չունեցան։