«Արհեստական արբանյակը»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
| Տող 22. | Տող 22. | ||
«Արհեստական արբանյակը» ներկայացման հետագա ցուցադրություններն այդպես էլ տեղի չունեցան։ | «Արհեստական արբանյակը» ներկայացման հետագա ցուցադրություններն այդպես էլ տեղի չունեցան։ | ||
== Հղումներ == | |||
Ընթացիկ տարբերակը 15:04, 29 մարտի 2026-ի դրությամբ

Արհեստական արբանյակը – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում, 2010 թվականի նոյեմբերի 24-ին։
Հեղինակների տարածած մամլո հաղորդագրության մեջ ներկայացումը նկարագրվում էր այսպես․
Իրադարձությունների կենտրոնում երևանաբնակ Լիլիթն ու Գլենդելից հայրենիք վերադարձած Արսենն էին, որոնցից յուրաքանչյուրը նոր բնակարան էր ձեռք բերել: Սակայն հաջորդ իսկ առավոտյան երիտասարդներն հայտնաբերում են, որ բնակվում են միևնույն հարկի տակ: Այդտեղից էլ սկսվում էր տարօրինակ իրադրություններով և դինամիկ շրջադարձերով ուղեկցվող պատմությունը, որն անսպասելի հանգուցալուծում է գտնում:
Արձագանքներ
«Ազատություն» ռադիոկայանը 2010 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակած՝ բեմադրության իր անոնսում գրել էր հետևյալը․
Նոյեմբերի 24-ին դրամատիկական թատրոնի բեմում սպասվում է երիտասարդական մի ներկայացման պրեմիերա: «Արհեստական արբանյակ» ռոմանտիկ կատակերգության ստեղծագործական խմբի անդամները թատերական ինստիտուտի ուսանողներ են, ովքեր արդեն ներկայացում բեմադրելու փորձ ունեն: Պիեսի հիմքում պատմություն է երկար տարիներ հանրակացարանում ապրած Լիլիթի մասին, ով վերջապես սեփական բնակարան է գնել. «երջանկության համար նրան միայն շան, կամ գոնե տղամարդու ներկայությունն է պակասում»: Միեւնույն ժամանակ իր նոր բնակարան է տեղափոխվել Գլենդելից Հայաստան ժամանած Արսենը, ով նույնպես «լիակատար երջանկության հասնելու համար երազում է միայն հավաքարարուհու կամ գոնե կնոջ մասին»: Երկու գլխավոր հերոսները պիտի դառնան միմյանց «արհեստական արբանյակը»:[1]
Hetq.am կայքը «Արհեստական արբանյակը» ներկայացման իր անդրադարձում նշել էր, որ ինչպես և հեղինակի նախորդ պիեսի բեմադրության դեպքում, այս անգամ և՛ս դահլիճը լեփ-լեցուն էր․
Նոյեմբերի 24-ին Երևանի պետական դրամատիկական թատրոնում կայացավ ժամանակակից հայ գրող Դօրիանի «Արհեստական արբանյակը» պիեսի պրեմիերան: Ինչպես և հեղինակի նախորդ պիեսի բեմադրության ժամանակ, այս անգամ նույնպես դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսը վերջապես բացահայտեց, թե ով և ինչու է վաճառել Գլենդելից Հայաստան վերադարձած Արսենին և երևանաբնակ Լիլիթին միևնույն բնակարանը:[2]
Հետաքրքիր փաստեր
Պիեսի գլխավոր հերոսների (Լիլիթի և Արսենի) անունները համընկնում են «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպի ոչ գլխավոր հերոսների անունների հետ։
Անձնակազմ
- Ռեժիսոր – Ֆրունզե Գևորգյան
- Լիլիթ – Արմինե Գաբրիելյան
- Արսեն – Հայկ Ստեփանյան
- Ոստիկան – Նարեկ Մանուչարյան
- Շառլոտ – Ալլա Բունիաթյան
Գրագողություն
Պիեսի առաջնախաղից հետո Դօրիանն արգելում է այն կրկին բեմադրել։ Հետագայում մամուլում հայտնված հրապարակումներից պարզ է դառնում, որ ներկայացումը ևս մեկ անգամ բեմադրելու նպատակով՝ դրա ռեժիսորը յուրացրել է «Արհեստական արբանյակը» պիեսը՝ այն իր անվամբ գրանցելով։ Գրագողության այդ դեպքը լայնորեն լուսաբանվեց մամուլում։ Իր հետագա հարցազրույցներից մեկի ընթացքում Դօրիանը նշեց, որ իրեն հաջողվել էր ապացուցել գրագողության փաստը և վերականգնել պիեսի հանդեպ հեղինակային իրավունքները։
«Արհեստական արբանյակը» ներկայացման հետագա ցուցադրություններն այդպես էլ տեղի չունեցան։
