«Արհեստական արբանյակը»–ի խմբագրումների տարբերություն

Դօրիպեդիա-ից
Նոր էջ «մինի|«Արհեստական արբանյակը» ներկայացման պաստառը '''Արհեստական արբանյակը''' – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա 2010 թվականին բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում։ Պիեսը պատմում է ե...»:
 
No edit summary
 
(Միևնույն մասնակցի 3 միջանկյալ տարբերակներ թաքցված է)
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Arhestakan-arbanyak.webp|մինի|«Արհեստական արբանյակը» ներկայացման պաստառը]]
[[Պատկեր:arhestakan-arbanyak.jpg|մինի|«Արհեստական արբանյակը» ներկայացման պաստառը]]
'''Արհեստական արբանյակը''' – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա 2010 թվականին բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում։
'''Արհեստական արբանյակը''' – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում, 2010 թվականի նոյեմբերի 24-ին։


Պիեսը պատմում է երկու երիտասարդների՝ Լիլիթի և Արսենի մասին, ովքեր անհասկանալի հանգամանքների բերմամբ հայտնվում են միևնույն բնակարանում։ Նրանցից յուրաքանչյուրն համոզված է, որ բնակարանն իրեն է պատկանում։ Պիեսի գլխավոր հերոսների անունները համընկնում են [[Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ|«Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ»]] վեպի հերոսների անունների հետ։
Հեղինակների տարածած մամլո հաղորդագրության մեջ ներկայացումը նկարագրվում էր այսպես․<blockquote>Իրադարձությունների կենտրոնում երևանաբնակ Լիլիթն ու Գլենդելից հայրենիք վերադարձած Արսենն էին, որոնցից յուրաքանչյուրը նոր բնակարան էր ձեռք բերել: Սակայն հաջորդ իսկ առավոտյան երիտասարդներն հայտնաբերում են, որ բնակվում են միևնույն հարկի տակ: Այդտեղից էլ սկսվում էր տարօրինակ իրադրություններով և դինամիկ շրջադարձերով ուղեկցվող պատմությունը, որն անսպասելի հանգուցալուծում է գտնում:</blockquote>
 
== Արձագանքներ ==
«Ազատություն» ռադիոկայանը 2010 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակած՝ բեմադրության իր անոնսում գրել էր հետևյալը․<blockquote>Նոյեմբերի 24-ին դրամատիկական թատրոնի բեմում սպասվում է երիտասարդական մի ներկայացման պրեմիերա: «Արհեստական արբանյակ» ռոմանտիկ կատակերգության ստեղծագործական խմբի անդամները թատերական ինստիտուտի ուսանողներ են, ովքեր արդեն ներկայացում բեմադրելու փորձ ունեն: Պիեսի հիմքում պատմություն է երկար տարիներ հանրակացարանում ապրած Լիլիթի մասին, ով վերջապես սեփական բնակարան է գնել. «երջանկության համար նրան միայն շան, կամ գոնե տղամարդու ներկայությունն է պակասում»: Միեւնույն ժամանակ իր նոր բնակարան է տեղափոխվել Գլենդելից Հայաստան ժամանած Արսենը, ով նույնպես «լիակատար երջանկության հասնելու համար երազում է միայն հավաքարարուհու կամ գոնե կնոջ մասին»: Երկու գլխավոր հերոսները պիտի դառնան միմյանց «արհեստական արբանյակը»:<ref>[https://www.azatutyun.am/a/2224973.html «Ազատություն», «Արհեստական արբանյակ»` դրամատիկական թատրոնում]</ref></blockquote>Hetq.am կայքը «Արհեստական արբանյակը» ներկայացման իր անդրադարձում նշել էր, որ ինչպես և հեղինակի նախորդ պիեսի բեմադրության դեպքում, այս անգամ և՛ս դահլիճը լեփ-լեցուն էր․<blockquote>Նոյեմբերի 24-ին Երևանի պետական դրամատիկական թատրոնում կայացավ ժամանակակից հայ գրող Դօրիանի «Արհեստական արբանյակը» պիեսի պրեմիերան: Ինչպես և հեղինակի նախորդ պիեսի բեմադրության ժամանակ, այս անգամ նույնպես դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսը վերջապես բացահայտեց, թե ով և ինչու է վաճառել Գլենդելից Հայաստան վերադարձած Արսենին և երևանաբնակ Լիլիթին միևնույն բնակարանը:<ref>[https://hetq.am/hy/article/48854 «Հետք», «Արհեստական արբանյակը»` բեմում]</ref></blockquote>
 
== Հետաքրքիր փաստեր ==
Պիեսի գլխավոր հերոսների ''(Լիլիթի և Արսենի)'' անունները համընկնում են [[Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ|«Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ»]] վեպի ոչ գլխավոր հերոսների անունների հետ։


== Անձնակազմ ==
== Անձնակազմ ==
Տող 16. Տող 22.


«Արհեստական արբանյակը» ներկայացման հետագա ցուցադրություններն այդպես էլ տեղի չունեցան։
«Արհեստական արբանյակը» ներկայացման հետագա ցուցադրություններն այդպես էլ տեղի չունեցան։
== Հղումներ ==

Ընթացիկ տարբերակը 15:04, 29 մարտի 2026-ի դրությամբ

«Արհեստական արբանյակը» ներկայացման պաստառը

Արհեստական արբանյակը – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում, 2010 թվականի նոյեմբերի 24-ին։

Հեղինակների տարածած մամլո հաղորդագրության մեջ ներկայացումը նկարագրվում էր այսպես․

Իրադարձությունների կենտրոնում երևանաբնակ Լիլիթն ու Գլենդելից հայրենիք վերադարձած Արսենն էին, որոնցից յուրաքանչյուրը նոր բնակարան էր ձեռք բերել: Սակայն հաջորդ իսկ առավոտյան երիտասարդներն հայտնաբերում են, որ բնակվում են միևնույն հարկի տակ: Այդտեղից էլ սկսվում էր տարօրինակ իրադրություններով և դինամիկ շրջադարձերով ուղեկցվող պատմությունը, որն անսպասելի հանգուցալուծում է գտնում:

Արձագանքներ

«Ազատություն» ռադիոկայանը 2010 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակած՝ բեմադրության իր անոնսում գրել էր հետևյալը․

Նոյեմբերի 24-ին դրամատիկական թատրոնի բեմում սպասվում է երիտասարդական մի ներկայացման պրեմիերա: «Արհեստական արբանյակ» ռոմանտիկ կատակերգության ստեղծագործական խմբի անդամները թատերական ինստիտուտի ուսանողներ են, ովքեր արդեն ներկայացում բեմադրելու փորձ ունեն: Պիեսի հիմքում պատմություն է երկար տարիներ հանրակացարանում ապրած Լիլիթի մասին, ով վերջապես սեփական բնակարան է գնել. «երջանկության համար նրան միայն շան, կամ գոնե տղամարդու ներկայությունն է պակասում»: Միեւնույն ժամանակ իր նոր բնակարան է տեղափոխվել Գլենդելից Հայաստան ժամանած Արսենը, ով նույնպես «լիակատար երջանկության հասնելու համար երազում է միայն հավաքարարուհու կամ գոնե կնոջ մասին»: Երկու գլխավոր հերոսները պիտի դառնան միմյանց «արհեստական արբանյակը»:[1]

Hetq.am կայքը «Արհեստական արբանյակը» ներկայացման իր անդրադարձում նշել էր, որ ինչպես և հեղինակի նախորդ պիեսի բեմադրության դեպքում, այս անգամ և՛ս դահլիճը լեփ-լեցուն էր․

Նոյեմբերի 24-ին Երևանի պետական դրամատիկական թատրոնում կայացավ ժամանակակից հայ գրող Դօրիանի «Արհեստական արբանյակը» պիեսի պրեմիերան: Ինչպես և հեղինակի նախորդ պիեսի բեմադրության ժամանակ, այս անգամ նույնպես դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսը վերջապես բացահայտեց, թե ով և ինչու է վաճառել Գլենդելից Հայաստան վերադարձած Արսենին և երևանաբնակ Լիլիթին միևնույն բնակարանը:[2]

Հետաքրքիր փաստեր

Պիեսի գլխավոր հերոսների (Լիլիթի և Արսենի) անունները համընկնում են «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպի ոչ գլխավոր հերոսների անունների հետ։

Անձնակազմ

  • Ռեժիսոր – Ֆրունզե Գևորգյան
  • Լիլիթ – Արմինե Գաբրիելյան
  • Արսեն – Հայկ Ստեփանյան
  • Ոստիկան – Նարեկ Մանուչարյան
  • Շառլոտ – Ալլա Բունիաթյան

Գրագողություն

Պիեսի առաջնախաղից հետո Դօրիանն արգելում է այն կրկին բեմադրել։ Հետագայում մամուլում հայտնված հրապարակումներից պարզ է դառնում, որ ներկայացումը ևս մեկ անգամ բեմադրելու նպատակով՝ դրա ռեժիսորը յուրացրել է «Արհեստական արբանյակը» պիեսը՝ այն իր անվամբ գրանցելով։ Գրագողության այդ դեպքը լայնորեն լուսաբանվեց մամուլում։ Իր հետագա հարցազրույցներից մեկի ընթացքում Դօրիանը նշեց, որ իրեն հաջողվել էր ապացուցել գրագողության փաստը և վերականգնել պիեսի հանդեպ հեղինակային իրավունքները։

«Արհեստական արբանյակը» ներկայացման հետագա ցուցադրություններն այդպես էլ տեղի չունեցան։

Հղումներ