«Արհեստական արբանյակը»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «մինի|«Արհեստական արբանյակը» ներկայացման պաստառը '''Արհեստական արբանյակը''' – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա 2010 թվականին բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում։ Պիեսը պատմում է ե...»: |
No edit summary |
||
| Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր: | [[Պատկեր:arhestakan-arbanyak.webp|մինի|«Արհեստական արբանյակը» ներկայացման պաստառը]] | ||
'''Արհեստական արբանյակը''' – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա 2010 թվականին բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում։ | '''Արհեստական արբանյակը''' – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա 2010 թվականին բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում։ | ||
09:56, 14 փետրվարի 2026-ի տարբերակ
Արհեստական արբանյակը – հայ գրող Դօրիանի համանուն պիեսի հիման վրա 2010 թվականին բեմադրված ներկայացում, որի առաջնախաղը կայացել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում։
Պիեսը պատմում է երկու երիտասարդների՝ Լիլիթի և Արսենի մասին, ովքեր անհասկանալի հանգամանքների բերմամբ հայտնվում են միևնույն բնակարանում։ Նրանցից յուրաքանչյուրն համոզված է, որ բնակարանն իրեն է պատկանում։ Պիեսի գլխավոր հերոսների անունները համընկնում են «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպի հերոսների անունների հետ։
Անձնակազմ
- Ռեժիսոր – Ֆրունզե Գևորգյան
- Լիլիթ – Արմինե Գաբրիելյան
- Արսեն – Հայկ Ստեփանյան
- Ոստիկան – Նարեկ Մանուչարյան
- Շառլոտ – Ալլա Բունիաթյան
Գրագողություն
Պիեսի առաջնախաղից հետո Դօրիանն արգելում է այն կրկին բեմադրել։ Հետագայում մամուլում հայտնված հրապարակումներից պարզ է դառնում, որ ներկայացումը ևս մեկ անգամ բեմադրելու նպատակով՝ դրա ռեժիսորը յուրացրել է «Արհեստական արբանյակը» պիեսը՝ այն իր անվամբ գրանցելով։ Գրագողության այդ դեպքը լայնորեն լուսաբանվեց մամուլում։ Իր հետագա հարցազրույցներից մեկի ընթացքում Դօրիանը նշեց, որ իրեն հաջողվել էր ապացուցել գրագողության փաստը և վերականգնել պիեսի հանդեպ հեղինակային իրավունքները։
«Արհեստական արբանյակը» ներկայացման հետագա ցուցադրություններն այդպես էլ տեղի չունեցան։
