Ադհյատման
Ադհյատման – հայ գրող Դօրիանի երկրորդ վեպը՝ գրված 2008 թվականին։ Հեղինակի կողմից հրապարակվել է առցանց 2009 թվականին «Աձխյատման» անվան տակ, այնուհետև հեռացվել է կայքից և այլևս չի հրապարակվել։ 2020 թվականին իր սոցիալական ցանցերում Դօրիանը նշել է, թե խմբագրել է վեպը և պատրաստվում է նորից հրապարակել։ Նշված հրապարակման մեջ հեղինակն իր վեպն արդեն անվանում էր «Ադհյատման»։ Վեպի խմբագրված տարբերակը հրապարակվել է 2025 թվականին։
Սյուժեն
Վեպը պատմում է երկու երիտասարդների մասին, ովքեր ապրում են ՁԻԱՀ-ով։ Նրանք հանդիպում են Բրազիլիայում, որտեղ իրենցից մեկը որոնում է Աստծուն՝ նրանից ապաքինում ստանալու համար, իսկ մյուսը ցանկանում է մեռնել գեղեցիկ մի վայրում։
Հերոսները
Հետաքրքիր փաստեր
Վեպի գլխավոր հերոսուհու անունն «Ասուսենա» է, ինչը թարգմանաբար նշանակում է շուշան։ Այդ անունն են կրում նաև Դօրիանի այլ հերոսուհիներ։
Լուկա անվան հայերեն համարժեքը Ղուկասն է։ Դեպի Ղուկասի ավետարան են տանում Դօրիանի մի քանի ստեղծագործություններում առկա թաքնված հղումներ։
Հնարավոր է՝ «Ադհյատման» վեպով է ոգեշնչված Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է» գեղարվեստական ֆիլմը։
