Հոգու մերկապար

Դօրիպեդիա-ից

Հոգու մերկապար – Դօրիանի առաջին կայքը, որտեղ հրապարակվում էին ինչպես հեղինակի ստեղծագործություններն, այնպես էլ լայն տարածում ունեցող անձնական բլոգը։

«Հոգու մերկապարը» ստեղծվել է 2009 թվականի հունվարի 13-ին։ Կայքի վերնագիրը վերցված է հեղինակի 2007 թվականին գրված բանաստեղծությունից՝

Երդման տակ վաղավճիռ, Ու կարծես թե՝ սուտ, Հոգիս քեզ համար Մերկապար է պարում…

«Հոգու մերկապարը» հիշատակվում է նաև Դօրիանի 2009թ․ գրված «Փնտրիր ինձ» բանաստեղծության մեջ․

Ու երբ ինձ կրկնել ես ուզում՝ / Լուծելով չլուծվող մի խնդիր, / Պոետիկ ու խելառ իմ հոգու / Մերկապարը Google-ում դու փնտրիր։[1]

«Հոգու մերկապար» բլոգի գրառումներից մի քանիսը հրապարակվել են «Yes!» ամսագրում։ [2]

«Հոգու մերկապարում» գործում էր նաև բաց չատ, որտեղ կարող էր գրառում կատարել ցանկացած այցելու։ Համաձայն կայքերից մեկի, հենց այնտեղ է սկիզբ առել այդ տարիներին հայտնի «Բարև էս չատի ամենասիրուն աղջկան» մեմը։ [3]

Այդ տարիներին գործող Circle կայքերի վարկանիշային ցուցակում «Հոգու  մերկապարը» երկար ժամանակ այցելությունների քանակով բարձր դիրքեր էր զբաղեցնում «Արվեստ և մշակույթ» բաժնում։

Իր առաջնային տեսքով «Հոգու մերկապարը» պահպանվում է մեկ տարի, որից հետո տեղափոխվում է WordPress բլոգ-հարթակ, նախ՝ «Եվ Աստված ստեղծեց Դօրիանին», ապա՝ «Լինել Դօրիան» վերնագրերով։ Կայքից հեռացվում է հեղինակի բլոգը, հրապարակվում են միայն արձակ և չափածո ստեղծագործությունները։

Կայքի ներկայիս՝ DORIAN.AM դոմենը գրանցվել է 2010 թվականի վերջին։ Այդ հասցեով գործող կայքը ստեղծման օրից կոչվել է պարզապես Դօրիան։ 2016 թվականին հեղինակի կողմից փորձ էր կատարվել կայքը վերածելու գրքերի թեմայով սոցիալական ցանցի։ Սակայն նորաստեղծ «սոցիալական ցանցը» կարճ ժամանակ անց փակվեց։

Դրանից հետո՝ որոշ ժամանակ DORIAN.AM-ն իրենից ներկայացնում էր պարզ այցեքարտ-կայք (հեղինակի ստեղծագործությունները հրապարակում էին Medium և Bookmate կայքերում, ինչպես նաև իր ստեղծած «Իմ գրադարակը» հավելվածում)։

Իր ներկայիս տեսքով DORIAN.AM-ը վերաբացվել է 2020 թվականի մարտ ամսին։ Այն ընդգրկում է հեղինակի ստեղծագործությունների՝ երբևէ հրապարակված ամենամեծ հավաքածուն։

Աղբյուրներ

  1. «Փնտրիր ինձ» բանաստեղծությունը Դօրիանի անձնական կայքում – https://dorian.am/google-search/
  2. «Հոգու մերկապար» կայքի մասին Դօրիանի անձնական կայքում – https://dorian.am/about-website/
  3. Դօրիանի կենսագրությունը «Չտեսություն» կայքում – http://ահավոր.հայ/