Ղուկաս

Դօրիպեդիա-ից
14:27, 29 մարտի 2026 տարբերակ, Shushan (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ղուկաս անվան լատիներեն համարժեքը՝ Լուկա անունն է կրում Դօրիանի «Ադհյատման» վեպի գլխավոր հերոսը։ Ղուկաս անունն է կրում նաև «Ադելի վերջին օրերը» վեպի առեղծվածային հերոսը, որը թեև չի երևում վեպում, սակայն հայտնի է իբրև գլխավոր հերոսուհու օգնականը, որը նաև նրա անունից վարում է վերջինիս հանրահայտ չատը։

«Ադելի վերջին օրերը» վեպում խոսվում է նաև այն մասին, որ վեպի գլխավոր հերոսուհին՝ Ադելինա Գրիգորյանը, կարդացել էր Ղուկասի Ավետարանը, մեջբերումներ էր կատարում միայն դրանից և, ենթադրաբար, ծանոթ էր միայն այդ մեկ ավետարանի բովանդակությանը։

Շուշան անունը, որը կրում են Դօրիանի «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ», «Ադհյատման» և «Ադելի վերջին օրերը» վեպերի գլխավոր հերոսուհիները, Աստվածաշնչում հանդիպում է մեկ անգամ՝ հե՛նց Ղուկասի ավետարանում։ Եվս մեկ անգամ այդ անունն հանդիպում է Հին Կտակարանում, Դանիել մարգարեի գրքի 13-րդ գլխում։ Այդ գլուխը, սակայն, ներառված է ոչ բոլոր Աստվածաշնչերում (միայն կաթոլիկ և ուղղափառ ուղղությունների կողմից նախընտրելի տարբերակում)։

«Մայրամուտին» բառն Աստվածաշնչում հանդիպում է երկու անգամ, որոնցից մեկ անգամը՝ Ղուկասի ավետարանի այն գլխում, որտեղ Հիսուսն անապատում փորձության էր ենթարկվում սատանայի կողմից։ Չի բացառվում, որ «Սատանան մայրամուտին» պատմվածքի վերնագիրը և՛ս հղվում է Ղուկասի ավետարանին (օրինակ՝ ստացվել է ավետարանի բառերից պատահական ընտրություն կատարելու միջոցով)։