Շուշան

Դօրիպեդիա-ից
09:28, 14 փետրվարի 2026 տարբերակ, Shushan (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Շուշան անունն են կրում Դօրիանի «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» և «Ադելի վերջին օրերը» վեպի գլխավոր հերոսուհիները։ Հեղինակի երկրորդ՝ «Ադհյատման» վեպի գլխավոր հերոսուհու անունն է Ասուսենա, որը պորտուգալերեն լեզվում ևս նշանակում է «շուշան»։ Այսպիսով, հեղինակի բոլոր երեք վեպերի գլխավոր հերոսուհիները կրում են միևնույն անունը։

Ծաղիկը հիշատակվում է նաև Դօրիանի՝ «Դու, սիրուց բացի, ոչինչ չգիտես» բանաստեղծության մեջ, որտեղ հեղինակն իր հերոսուհու մասին գրում է․

«Քո երազներում շուշաններ են լոկ, Դրանցից բացի, չես տեսնում ոչինչ»։

Շուշանն հիշատակվում է «14 նամակ մտացածին Լիլիթին» բանաստեղծության մեջ, որտեղ հեղինակն իր հորինած սիրելիին՝ Լիլիթին, որոշում է փոխել մեկ այլ մտացածին աղջկա՝ Շուշանի հետ։ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպի մյուս գլխավոր հերոսուհու անունը նույնպես Լիլիթ է։