Սատանան մայրամուտին

Դօրիպեդիա-ից
10:04, 14 փետրվարի 2026 տարբերակ, Shushan (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Սատանան մայրամուտին - հայ գրող Դօրիանի վիպակը՝ գրված 2009 թվականին։

Գործողությունները տեղի են ունենում 2000-ականների Երևանում։ Վիպակի գլխավոր հերոսը՝ հայտնվելով ծանր կացության մեջ, ստիպված է լինում գումար աշխատելու համար ընդունել հարուստ գործարարի առաջարկը և հոմոսեքսուալ կապի մեջ մտնել վերջինիս հետ։

2009 թվականին վիպակն արժանացել է «Ինքնագիր» գրական մրցանակի։ 2010 թվականին այն տպագրվել է համանուն ամսագրի 6-րդ համարում՝ դառնալով հոմոսեքսուալության մասին բացահայտ կերպով պատմող՝ Հայաստանում տպագրված առաջին աշխատանքը։

2017 թվականին Դօրիանն հարապարակել է վիպակի երկրորդ հեղինակային խմբագրությունը՝ էլեկտրոնային գրքի տեսքով։

Հեղինակի կարծիքը

2010 թվականին Դօրիանի ընկերներից մեկը համացանցում տեղադրել էր վերջինիցս ստացած մի նամակ, որտեղ հեղինակը պատմում էր «Ինքնագիր» գրական ամսագրի 6-րդ համարի մասին՝ ծաղրական մեկնաբանություններ կատարելով տպագրված հեղինակների հասցեին։ Նամակում Դօրիանը նաև գրել էր, որ վերոնշյալ ամսագրում տպագրվել էր իր «Սատանան մայրամուտին» «քրջոտ պատմվածքը, որն այդպես էլ հարյուրավոր անգրագետ գ***երի (միասեռականների) կարդացած միակ աշխատանքը մնաց»։

Հերոսներ

Արտաքին հղումներ