Ադհյատման

Դօրիպեդիա-ից
10:10, 14 փետրվարի 2026 տարբերակ, Shushan (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ադհյատման - հայ գրող Դօրիանի երկրորդ վեպը՝ գրված 2008 թվականին։ Հեղինակի կողմից հրապարակվել է առցանց 2009 թվականին «Աձխյատման» անվան տակ, այնուհետև հեռացվել է կայքից և այլևս չի հրապարակվել։ 2020 թվականին իր սոցիալական ցանցերում Դօրիանը նշել է, թե խմբագրել է վեպը և պատրաստվում է նորից հրապարակել։ Նշված հրապարակման մեջ հեղինակն իր վեպն արդեն անվանում էր «Ադհյատման»։

Վեպը պատմում է երկու երիտասարդների մասին, ովքեր ապրում են ՁԻԱՀ-ով։ Նրանք հանդիպում են Բրազիլիայում, որտեղ մեկը որոնում է Աստծուն՝ նրանից ապաքինում ստանալու համար, իսկ մյուսը ցանկանում է մեռնել գեղեցիկ մի վայրում։

Վեպի գլխավոր հերոսուհու անունն «Ասուսենա» է, ինչը թարգմանաբար նշանակում է շուշան։ Այդ անունն են կրում նաև Դօրիանի այլ հերոսուհիներ։

Հնարավոր է՝ «Ադհյատման» վեպով է ոգեշնչված Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է» գեղարվեստական ֆիլմը։

Հերոսներ

Արտաքին հղումներ

Վեպի էջը Դօրիանի անձնական կայքում

Վեպի էջը GoodReads կայքում