Հոգու մերկապար
Հոգու մերկապար – Դօրիանի առաջին կայքը, որտեղ հրապարակվում էին ինչպես հեղինակի ստեղծագործություններն, այնպես էլ լայն տարածում ունեցող անձնական բլոգը։
«Հոգու մերկապարը» ստեղծվել է 2009 թվականի հունվարի 13-ին։ Կայքի վերնագիրը վերցված է հեղինակի 2007 թվականին գրված բանաստեղծությունից՝
Երդման տակ վաղավճիռ, Ու կարծես թե՝ սուտ, Հոգիս քեզ համար Մերկապար է պարում…
«Հոգու մերկապարը» հիշատակվում է նաև Դօրիանի 2009թ․ գրված «Փնտրիր ինձ» բանաստեղծության մեջ․
Ու երբ ինձ կրկնել ես ուզում՝ / Լուծելով չլուծվող մի խնդիր, / Պոետիկ ու խելառ իմ հոգու / Մերկապարը Google-ում դու փնտրիր։<ref>«Փնտրիր ինձ» բանաստեղծությունը Դօրիանի անձնական կայքում – https://dorian.am/google-search/</ref>
«Հոգու մերկապար» բլոգի գրառումներից մի քանիսը հրապարակվել են «Yes!» երիտասարդական ամսագրում։ <ref>«Հոգու մերկապար» կայքի մասին Դօրիանի անձնական կայքում – https://dorian.am/about-website/</ref>
«Հոգու մերկապարում» գործում էր նաև բաց չատ, որտեղ կարող էր գրառում կատարել ցանկացած այցելու։ Համաձայն կայքերից մեկի, հենց այնտեղ է սկիզբ առել այդ տարիներին հայտնի «Բարև էս չատի ամենասիրուն աղջկան» մեմը։ <ref>Դօրիանի կենսագրությունը «Չտեսություն» կայքում – http://ահավոր.հայ/</ref>
Իր առաջնային տեսքով «Հոգու մերկապարը» պահպանվում է մեկ տարի, որից հետո տեղափոխվում է WordPress բլոգ-հարթակ, նախ՝ «Եվ Աստված ստեղծեց Դօրիանին», ապա՝ «Լինել Դօրիան» վերնագրերով։ Կայքից հեռացվում է հեղինակի բլոգը, հրապարակվում են միայն արձակ և չափածո ստեղծագործությունները։
Կայքի ներկայիս՝ dorian.am դոմենը գրանցվել է 2010 թվականի վերջին։ Այն կոչվում է պարզապես «Դօրիան»։
