Ջենովա

Դօրիպեդիա-ից
22:05, 14 փետրվարի 2026 տարբերակ, Shushan (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ջենովա – քաղաք Իտալիայում, որտեղից սերում են Դօրիանի «Ադհյատման» վեպի հերոսները՝ Լուկան և Էնցոն։ Այնտեղ Լուկան հանդիպում է կախարդուհի Ագրիպինային, որն իրեն տալիս է Աստծո հասցեն։ «Ջենովա» վերնագիրն է կրում վեպի 11-րդ գլուխը։

Վեպի գլխավոր հերոսը՝ Լուկան, ում անունից վարվում է պատմությունը, թեև կարոտով է հիշում հայրենի քաղաքը, դրական չի արտահայտվում դրա մասին․

Ինձ համար Ջենովան դա ձանձրալի փողոցներ են՝ լեցուն թմրանյութեր վաճառող սևամորթներով, դա անդորրդ փչացնող բազմաթիվ ճայեր են, որոնց քշելու համար ծովափին հատուկ նավակներ են լողում և դեպի երկինք կրակոցներ արձակում։ Ջենովան ինձ համար այն է, ինչ եղել է նաև Դանտեի համար, որը քաղաքը նկարագրելիս ասել է. «Ծով՝ առանց ձկների, բլուրներ՝ առանց ծառերի, տղամարդիկ՝ առանց պատվի և կանայք՝ առանց ամոթի…»։ Սակայն Ջենովան նաև մեր հարազատ տունն էր։ Կարծում էի, թե միայն այնտեղ ես ու Էնցոն կարող ենք գտնել մեր հանգստությունը։