Մալհոլլանդ դրայվ
Դօրիպեդիա-ից
Մալհոլլանդ դրայվ – ամերիկացի ռեժիսոր Դեվիդ Լինչի 2001 թվականի արտադրության հոգեբանական թրիլլերը, որն հայտնի է իր խճճված սյուժեով։ Ֆիլմն հասկանալու համար՝ բազմաթիվ մարդկանց կողմից առաջ են քշվել տարատեսակ վարկածներ, թեև ինքը՝ հեղինակն այն պարզ էր համարում։ [1]
«Մալհոլլանդ դրայվ» ֆիլմի մասին Դօրիանը հիշատակում է իր «Չկա քո բանալին» բանաստեղծության մեջ, որը «Եվա» ժողովածուի առաջին գլխի 13-րդ բանաստեղծությունն է։ Բանաստեղծությունն ուղղված է մի անձի, ով նույնքան անհասկանալի է հեղինակի համար, որքան Լինչի ֆիլմը։
Ահա, թե ինչ է գրում Դօրիանն այդ մասին․
Ինձ մնում է հիշել / Միայն «Մալհոլլանդ դրայվ» / Ու հասկանալ մի բան / Որ ես, ով էլ լինեմ, / Որոշ բաներ, ցավոք, / Չեմ կարող հասկանալ։ [2]
Հղումներ
- ↑ «Մալհոլլանդ դրայվ» ֆիլմի մասին Վիքիպեդիայում – https://hy.wikipedia.org
- ↑ «Չկա քո բանալին» բանաստեղծությունը Դօրիանի կայքում – https://dorian.am/qo-banalin/
