Ծաղիկների արքայություն

Դօրիպեդիա-ից
23:30, 14 փետրվարի 2026 տարբերակ, Shushan (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պատկեր:Ծաղիկների արքայություն.webp
Պատկերը ստեղծված է արհեստական բանականության կողմից։

Ծաղիկների արքայություն – հյուրանոց Բրազիլիայում գտնվող հորինված գյուղում՝ Ռիո դե Դիոսում, որտեղ կանգ էին առել Դօրիանի «Ադհյատման» վեպի հերոսները՝ Լուկան և Էնցոն։

Վեպի 12-րդ գլխում հեղինակը գլխավոր հերոսի շուրթերով ակնարկում է, թե ինչու կարող էր հյուրանոցն այդպես կոչվել․

Պատահմամբ չէր այն այդպես կոչվում։ Շատ տարիներ առաջ մի մարդ գրել էր մի հեքիաթ՝ պատանու մասին, ով իր մոլորակում ապրում էր միայն մեկ ծաղկի հետ։ Հենց այստեղ՝ Ռիո դե Դիոսում ես գտա իմ միակ ծաղկին։ – Դօրիան, «Ադհյատման»

Հեղինակն այստեղ նկատի ունի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթը, որն ընթերցել էին և հաճախ մեջբերում էին «Ադհյատման» վեպի հերոսները։ Գլխավոր հերոսի՝ «Ծաղիկների արքայություն» հյուրանոցի մասին մտորումերից հետո «Ադհյատման» վեպում մեջբերվում է Սենտ-Էքզյուպերիի հեթիաթից հետևյալ հատվածը․

Եթե սիրում ես ծաղիկը՝ այն միակը, որի նմանը չկա միլիոնավոր աստղերից ոչ մեկի վրա, դա բավական է, որ նայես երկինք ու քեզ երջանիկ զգաս։ Եվ ասես ինքդ քեզ. «Այնտեղ մի տեղ ապրում է իմ ծաղիկը»։ – Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, «Փոքրիկ իշխանը»