Տպագիր աշխատանքներ

Դօրիպեդիա-ից
23:36, 14 փետրվարի 2026 տարբերակ, Shushan (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

2025 թվականի դրությամբ, գրող Դօրիանն ունի երկու տպագիր գիրք՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» սիրավեպը և «Եվա» բանաստեղծությունների ժողովածուն։

Հեղինակի կայքում հրապարակված կենսագրության համաձայն՝ վերջինիս բանաստեղծություններն առաջին անգամ տպագրվել են զինվորական ծառայության ընթացքում «Զինվոր» թերթում։

2016 թվականին «Ինքնագիր» գրական հանդեսում տպագրվել է «Սատանան մայրամուտին» պատմվածքը։ 2009 թվականին «Yes!» երիտասարդական ամսագրում տպագրվել է «Լեռներից այն կողմ» հեքիաթը, իսկ 2012 թվականին «NewMag» ամսագրում՝ 3 բանաստեղծություն։