Դօրիանի բացահայտումը

Դօրիպեդիա-ից

2009 թվականից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 11-ը ժամանակակից հայ գրող Դօրիանը հրապարակում էր իր ստեղծագործությունները՝ թաքցնելով իր ինքնությունը։ Հեղինակը մամուլի հետ շփվում էր միայն համացանցի միջոցով և չէր ներկայացել անգամ իրեն շնորհված՝ «Ինքնագիր» գրական մրցանակը ստանալու։ Դօրիանի դեմքն առաջին անգամ ցուցադրվել է ATV հեռուստաալիքով ցուցադրվող «ՓՈՓ հանրագիտարան» հաղորդաշարի հատուկ թողարկման ընթացքում, հնչել է նաև հեղինակի իրական անուն-ազգանունը՝ Գրիգոր Մուրադյան։

Թաքնվելու պատճառները

2011 թվականի դեկտեմբերի 7-ին «Առավոտ» թերթի հետ իր զրույցի ընթացքում խոսելով իր թաքնվելու պատճառների մասին, Դօրիանը ասել է․

Թաքնվելու պատճառներից մեկն էլ, ինչպես տարիների ընթացքում պարզեցի ինձ համար, վախն էր մարդկանցից, որը մանկուց չէի հաղթահարում, կոմպլեքսներն էին: Ու թեև դրանք մինչ այժմ լիովին հաղթահարված չեն` աշխատում եմ այդ ուղղությամբ: Բացահայտվելն էլ այդ աշխատանքի մի մասն է, եթե ոչ՝ արդյունքը։

Բացահայտվելու խոստումը

Համաձայն «Արմենպրես» լրատվականի հետ 2011 թվականի նոյեմբերի 30-ի իր հարցազրույցի՝ Դօրիանն իր ընթերցողին խոստացել էր բացահայտվել առաջին գրքի տպագրությունից հետո։ Ըստ հեղինակի՝ այդ խոստումը տրվել էր դեռ 2010 թվականին։

Դեռ մեկ տարի առաջ ընթերցողիս խոստացել էի, որ կբացահայտվեմ առաջին գրքիս հրատարակվելու դեպքում և չեմ դրժի խոստումս: Արդեն իսկ  իմ մասին հաղորդում է նկարահանվել, որը եթերում կլինի գրքիս շնորհանդեսից հետո: Ես ուշադրություն չսիրող մարդ եմ, գաղտնիությունն ինձ օգնեց ժամանակ շահել, հաստատ որոշել, որ ցանկանում եմ շարունակել ընտրածս ուղին, ավելի հեշտ հաղթահարել ավելորդ ուշադրության առաջացած սթրեսները: Այժմ, կարծում եմ, ճիշտ ժամանակն է մարդկանց գիտակցությունից անդեմ Դօրիանի կերպարը հանելու, նորովի ներկայանալու համար:

Բացահայտվելու պատճառները

2011 թվկանի դեկտեմբերի 7-ին իր սպասվող բացահայտման մասին զրուցելով «Առավոտ» թերթի հետ՝ Դօրիանը նշել է․

Վաղուց էի որոշել, որ վիրտուալից ռեալ աշխարհ դուրս կգամ առաջին գրքիս հետ: Միևնույն ժամանակ իր հանդեպ հետաքրքրությունն արդեն սպառել էր անդեմ Դօրիանն ու ինկոգնիտո վիճակից որևէ սպասում էլ չկար: Երեք տարին ձանձրանալու համար քիչ ժամանակ չէ ու, համոզված եմ, որ մարդիկ հասցրել էին ձանձրանալ իմ հետ պահմտոցի խաղալուց։

Թեև Դօրիանի պնդմամբ ինքն իր ընթերցողին խոստացել էր բացահայտվել առաջին գրքի տպագրությունից հետո, հեղինակի բացահայտումն հաջորդեց իր «Արհեստական արբանյակը» պիեսի հետ տեղի ունեցած սկանդալին։ Պիեսի բեմադրող ռեժիսորն իրեն էր վերագրել տեսքստը և ամրագրել էր դրա հեղինակային իրավունքները։ Դօրիանի նախաձեռնությամբ պիեսը տրվել էր փորձաքննության։ «Առավոտ» թերթի հետ իր զրույցում հեղինակը նշել էր․

Եթե նրա կողմից կրկին փորձ չարվի ներկայացնել «Արհեստական արբանյակը», իբրև սեփական աշխատանք, այլեւս չեմ պատրաստվում խոսել այդ մասին: Իսկ եթե նա դրդի խոսել, կխոսեմ արդեն դատարանի միջոցով: Բացահայտված լինելն ինձ կտա այդ հնարավությունը։