Թոքախտավոր սուտը

Դօրիպեդիա-ից

Թոքախտավոր սուտը - հայ գրող Դօրիանի պատմվածքը՝ գրված 2009 թվականին։

Պատմվածքը պատմում է պատանի Դանիելի մասին, ով խնամում է իր հիվանդ հարևանին՝ Ալեք Արսենյանին։ Արսենյանը Դանիելին է նվիրում իր հեղինակած բանաստեղծույթունները և խնդրում դրանք հրապարակել Դօրիան անվան տակ։

Պատմվածքը գրվել է Դօրիանի «թաքուն» ժամանակաշրջանում և, ամենայն հավանականությամբ, կոչված էր է՛լ ավելի թեժացնելու հեղինակի շուրջ ծավալվող խոսակցությունները։ Այդ տարիներին կար կարծիք, որ Դօրիան կեղծանվան տակ ստեղծագործում են մի խումբ անձիք։