Կարոտ

Դօրիպեդիա-ից

Կարոտ – ժամանակակից հայ գրող Դօրիանի ամենից հայտնի ստեղծագործությունը։ Այն (հաճախ առանց հեղինակային իրավունքը պահպանելու) տարածվում է համացանցում և հանդիպում է բազմաթիվ օգտվողների էջերում։ Երբեմն բանաստեղծությունը հրապարակվում է նաև այլ անձանց անվան տակ։

Բանաստեղծությունը գրվել է 2007 թվականին, իսկ 2020 թվականին ներառվել է հեղինակի «Եվա» բանաստեղծությունների ժողովածուում։[1]

Գրագողություն

2020 թվականի ապրիլի 20-ին սոցիալական ցանցում կատարված իր գրառման մեջ Դօրիանը նշում է․

13 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 20-ին, գրեցի իմ ամենաԳՈՂԱՑՎԱԾ բանաստեղծությունը՝ «Կարոտը»։ 2007-ին ծառայության մեջ էի։ Գրել ու փակցրել էի բանաստեղծությունս զորամասի պատի թերթին։ Իսկ երկու շաբաթ անց՝ մայիսի 3-ին, հնարավորություն ստացա կյանքումս առաջին անգամ կարդալ ստեղծագործությունս իսկական՝ տպագիր թերթում՝ Գորիսի զինվորական կայազորի «Վասն հայրենյաց» պաշտոնաթերթում։

Այն, իհարկե, հրապարակված էր «Ես սեր կկոչեմ» վերնագրով, և հեղինակն էլ ես չէի, այլ ԲԿ 8-րդ բաժանմունքի այդ ժամանակվա պետ, մայոր Կառլեն Ներսիսյանը, ով թերթի լույս տեսնելուց օրեր առաջ գտնվում էր այն զորամասում, որտեղ ծառայում էի։

Կառլենը դարձավ իմ կյանքի առաջին գրագողը։ Եղան և ուրիշները, բայց առաջինն, ինչպես գիտենք, սրտի յուրահատուկ թրթիռով է հիշվում Ես մինչ օրս պահում եմ այդ թերթն ու ամեն բացելիս պարտադիր աղոթում Կառլեն Ներսիսյանի առողջության համար՝ ցանկանալով նրան շուտափույթ գանգրենա։

Կատակ։ – Դօրիանի Facebook էջից

Հղումներ

  1. «Կարոտ» բանաստեղծությունը հեղինակի կայքում – https://dorian.am/karot/