Սոս Սարգսյան

Դօրիպեդիա-ից

Սոս Արտաշեսի Սարգսյան (հոկտեմբերի 24, 1929, Ստեփանավան, Հայաստան - սեպտեմբերի 26, 2013, Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան։[1]

2009 թվականին, երդ Դօրիանն արդեն արժանացել էր «Ինքնագիր» գրական մրցանակի, հասարակական լայն ուշադրության էր արժանանում և հանդես էլ գալիս ի պաշտպանություն հոմոսեքսուալ անձանց, Սարգսյանը Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի ուսանողների հետ իր «մեծարանքի երեկոյի» ընթացքում որոշում է անդրադառնալ հենց հոմոսեքսուալության թեմային՝ քննադատելով և օգտագործելով վիրավորական բառապաշար։

Իր «Հոգու մերկապար» բլոգի գրառումներից մեկում Դօրիանն անդրադառնում է Սարգսյանի այդ արարքին՝ գրառումը վերնագրելով «Տարվա պ*աստը»․

Մեր ականավոր գործիչ, մեր թատրոնի ու կինոյի փառք ու պատիվ Սոս Սարգսյանը իր մեծարանքի երեկոյի ժամանակ ուրիշ ասելիք չի գտնում, քան «պ*ստների» մասին խոսելը։ Գեղեցիկ այդ տերմինալոգիայով Սոսը դիմում է երեկոյին հավաքված ուսանողներին ու ուսանողուհիներին, ինչից հետո երկրորդներն ապշած էին, իսկ առաջիններից ոմանց մոտ ցանկություն էր առաջացել Սոսից մի հատ մեծ սոսիսկի սարքել։ Ի դեպ, տարեսկզբին «Հրապարակ» շաբաթաթերթում իմ մասին լույս տեսած հոդվածի հեղինակիկը գրել էր, թե ես Սոս Սարգսյանին «ՀՀ վաստակավոր չիր» եմ անվանել։ Ես նման բան ոչ մի տեղ չեմ գրել… երևի իզուր…[2]