Գրողների միություն

Դօրիպեդիա-ից

Գրողների միություն – համաձայն Դօրիանի՝ «մեռած կառույց»։ 2026 թվականի դրությամբ՝ Դօրիանը Գրողների միության անդամ չի հանդիսանում։

Գրողների միության անդամները նույնպես տեղյակ չեն Դօրիանի գոյության մասին։

Միության նախկին նախագահ Լևոն Անանյանը, ըստ Դօրիանի, իրեն դիմած լրագրողներին պատասխանել է, թե չի ճանաչում նման հեղինակի, թեև 2010 թվականին Regnum թերթին տված իր հարցազրույցում բացասական է գնահատել նրան։

«Ազգ» թերթին 2010 թվականի մարտին տված իրենց հարցազրույցներում գրողների միության անդամ Կարինե Աբրահամյանը նշել է․ «Ես վստահ հայտարարում եմ, որ այդպիսի գրող չկա», իսկ Գրողների միության հրատարակչությունից Խաչիկ Մելիքյանը պնդել է. «Եթե Դորիան անունով գրիչ լիներ, ապա անպայման կանցներ մեր հրատարակչությունով: Բացի այդ, եթե անգամ նա հրատարակված լիներ, Գրողների միությունում պարտադիր նրա գրքերից կլիներ»: