Լևոն Անանյան

Դօրիպեդիա-ից

Լևոն Զաքարի Անանյան - 2001-2013 թթ. Հայաստանի գրողների միության նախագահ։

2010 թվականին մամուլում տարածած իր բաց նամակներում Դօրիանը մեղադրում էր Անանյանին «Գրողների միությունը սեփական շահերի համար» օգտագործելու և «ընթերցողին իր «սովետական» ընկերների աշխատանքները» առաջարկելու մեջ։

2010 թվականին Լևոն Անանյանը Regnum լրատվականի այն հարցին, թե ինչ կարծիք ունի Դօրիանի մասին, պատասխանել է, թե ցավում է, որ հայ գրաքննադատները չեն քննադատում «ինքնահռչակված գրողներին, ովքեր փորձում են շահ ստանալ սկանդալների միջոցով»։ Առանց որևէ մեկին հասցեագրելու՝ Անանյանը նշել է նաև, որ «այդ գրողները» թութակի պես ամեն ինչ կրկնում են Եվրոպայի հետևից, իսկ նրանց ստեղծագործությունները չունեն գեղարվեստական արժեք։

Համաձայն Դօրիանի տարածած բաց նամակի՝ Լևոն Անանյանը նախկինում իրեն դիմած լրագրողներին պատասխանել է, թե չի ճանաչում Դօրիան անունով գրողի։

Մահախոսականը

2013 թվականին, Լևոն Անանյանի մահվանից հետո, «Գրական թերթում» լույս է տեսնում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանի գրած մահախոսականը՝ «Լույս տալով սպառվեց» [1] վերնագրով, որտեղ հեղինակն համեմատում է Անանյանին Մ․Գորկու հերոս Դանկոյի հետ, «որն իր սրտի լույսով ճանապարհ էր բացում»։ 2009 թվականին գրված՝ Դօրիանի «Թոքախտավոր սուտը» պատմվածքի հերոս Դանիելն իր ավագ ընկերոջը՝ Ալեք Արսենյանին նվիրված իր մահախոսականում վերջինիս նույնպես համեմատում է Դանկոյի հետ՝ նշելով, որ նա «հավատում էր լուսավորին ու իր հետևից դեպի այն տանում մարդկանց»։

Հղումներ

  1. Լևոն Անանյանի մահախոսականը «Գրական թերթում» – http://www.grakantert.am