«Եվա»–ի խմբագրումների տարբերություն

Դօրիպեդիա-ից
Նոր էջ «մինի|«Եվա» բանաստեղծությունների ժողովածուի շապիկը '''Եվա''' – հայ ժամանակակից գրող Դօրիանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ տպագրված 2020 թվականին։<ref>Դօրիանի «Եվա» ժողովածուն – https://dorian.am/product/eve/</ref> Ժողովածուն բաժանված է 3 գլխի և ներառում...»:
 
No edit summary
 
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Եվա.jpg|մինի|«Եվա» բանաստեղծությունների ժողովածուի շապիկը]]
[[Պատկեր:eve-cover.jpg|մինի|«Եվա» բանաստեղծությունների ժողովածուի շապիկը]]
'''Եվա''' – հայ ժամանակակից գրող Դօրիանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ տպագրված 2020 թվականին։<ref>Դօրիանի «Եվա» ժողովածուն – https://dorian.am/product/eve/</ref>
'''Եվա''' – հայ ժամանակակից գրող Դօրիանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ տպագրված 2020 թվականին։<ref>Դօրիանի «Եվա» ժողովածուն – https://dorian.am/product/eve/</ref>



Ընթացիկ տարբերակը 10:20, 14 փետրվարի 2026-ի դրությամբ

«Եվա» բանաստեղծությունների ժողովածուի շապիկը

Եվա – հայ ժամանակակից գրող Դօրիանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ տպագրված 2020 թվականին։[1]

Ժողովածուն բաժանված է 3 գլխի և ներառում է 95 բանաստեղծություն, որոնց մի մասը նախկինում արդեն հրապարակված էին։ Նոր բանաստեղծությունների թվին է պատկանում նաև «Եվա» վերնագրված բանաստեղծությունը, որն էլ, հավանաբար, դարձել է գրքի վերնագիրը։

Գրքի գլուխներից յուրաքանչյուրը սկսվում է նախաբանով, որը նկարագրում է տվյալ գլխում ներառված բանաստեղծությունների ընդհանուր թեման։

Առաջին գլխի նախաբանում, օրինակ, կարդում ենք․ «Որտեղ կյանքը դեռ չի վախեցնում Եվային, որտեղ նա երազում է թռիչքների մասին…» և այլն։ Տպավորություն է ստեղծվում, թե գրքի հերոսուհի Եվան հենց ինքը՝ Դօրիանն է։

Ժողովածուի երեք գլուխներից առաջ զետեղված է ևս մեկ բանաստեղծություն՝ «Սրտերը մեզ սիրող»։[2] Այնտեղ հեղինակը խոսում է իր անհայտ «զույգի» հետ, վերջինիս գանգատվում, որ ընթերցողն արդեն մոռացել է իրեն և մտորում մահվան մասին։ «Զույգը» Դօրիանին պատասխանում է, որ մեռնելը դեռ վաղ է ու խնդրում «գիրքը գրել»։

«Եվա» ժողովածուում ներառված է նաև Դօրիանի ամենից հայտնի ստեղծագործությունը՝ «Կարոտ» բանաստեղծությունը։

Հղումներ

  1. Դօրիանի «Եվա» ժողովածուն – https://dorian.am/product/eve/
  2. Դօրիանի «Սրտերը մեզ սիրող» բանաստեղծությունը – https://dorian.am/srter/