«Եվա»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «մինի|«Եվա» բանաստեղծությունների ժողովածուի շապիկը '''Եվա''' – հայ ժամանակակից գրող Դօրիանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ տպագրված 2020 թվականին։<ref>Դօրիանի «Եվա» ժողովածուն – https://dorian.am/product/eve/</ref> Ժողովածուն բաժանված է 3 գլխի և ներառում...»: |
No edit summary |
||
| Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր: | [[Պատկեր:eve-cover.jpg|մինի|«Եվա» բանաստեղծությունների ժողովածուի շապիկը]] | ||
'''Եվա''' – հայ ժամանակակից գրող Դօրիանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ տպագրված 2020 թվականին։<ref>Դօրիանի «Եվա» ժողովածուն – https://dorian.am/product/eve/</ref> | '''Եվա''' – հայ ժամանակակից գրող Դօրիանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ տպագրված 2020 թվականին։<ref>Դօրիանի «Եվա» ժողովածուն – https://dorian.am/product/eve/</ref> | ||
Ընթացիկ տարբերակը 10:20, 14 փետրվարի 2026-ի դրությամբ

Եվա – հայ ժամանակակից գրող Դօրիանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ տպագրված 2020 թվականին։[1]
Ժողովածուն բաժանված է 3 գլխի և ներառում է 95 բանաստեղծություն, որոնց մի մասը նախկինում արդեն հրապարակված էին։ Նոր բանաստեղծությունների թվին է պատկանում նաև «Եվա» վերնագրված բանաստեղծությունը, որն էլ, հավանաբար, դարձել է գրքի վերնագիրը։
Գրքի գլուխներից յուրաքանչյուրը սկսվում է նախաբանով, որը նկարագրում է տվյալ գլխում ներառված բանաստեղծությունների ընդհանուր թեման։
Առաջին գլխի նախաբանում, օրինակ, կարդում ենք․ «Որտեղ կյանքը դեռ չի վախեցնում Եվային, որտեղ նա երազում է թռիչքների մասին…» և այլն։ Տպավորություն է ստեղծվում, թե գրքի հերոսուհի Եվան հենց ինքը՝ Դօրիանն է։
Ժողովածուի երեք գլուխներից առաջ զետեղված է ևս մեկ բանաստեղծություն՝ «Սրտերը մեզ սիրող»։[2] Այնտեղ հեղինակը խոսում է իր անհայտ «զույգի» հետ, վերջինիս գանգատվում, որ ընթերցողն արդեն մոռացել է իրեն և մտորում մահվան մասին։ «Զույգը» Դօրիանին պատասխանում է, որ մեռնելը դեռ վաղ է ու խնդրում «գիրքը գրել»։
«Եվա» ժողովածուում ներառված է նաև Դօրիանի ամենից հայտնի ստեղծագործությունը՝ «Կարոտ» բանաստեղծությունը։
Հղումներ
- ↑ Դօրիանի «Եվա» ժողովածուն – https://dorian.am/product/eve/
- ↑ Դօրիանի «Սրտերը մեզ սիրող» բանաստեղծությունը – https://dorian.am/srter/
