Աննա Պապյան

Դօրիպեդիա-ից
10:29, 27 փետրվարի 2026 տարբերակ, Shushan (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Աննա Պապյան՝ հայ հեղինակ-կատարող։ Երաժշտական ստեղծագործություններ է ստեղծել Դօրիանի բանաստեղծությունների հիման վրա։[1]

Լալեյ

«Լալեյ» բանաստեղծության հիման վրա գրված երգը հրապարակվել է 2016 թվականին, իսկ տեսահոլովակը լույս է տեսել նույն թվականի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը։ Երգչուհին տեսահոլովակի հետ կապված հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» թերթին։ Հարցազրույցի հեղինակը լրագրող Քրիստինա Խաչատրյանն է։ Իր տեքստում նա Դօրիանին անվանել էր բլոգեր։[2] Դօրիանին հրաժարվում էին գրող անվանել նաև գրողների միության որոշ անդամներ և միության այդ ժամանակվա նախագահ Լևոն Անանյանը։

Ջրեմարդը

2017 նոյեմբերի 4-ին Աննա Պապյանը հրապարակել է նաև Դօրիանի «Ջրեմարդը» բանաստեղծության հիման վրա գրված երգը։

Արտաքին հղումներ

  1. Աննա Պապյանի էջը YouTube-ում –https://www.youtube.com/@Anna9053/
  2. «Հայկական ժամանակ», Աննա Պապյան. մեծամասնությանը դուր է եկել տեսահոլովակս – https://armtimes.com/hy/article/79743