M'Tiko - Dorian

Դօրիպեդիա-ից

Հայ ռեփ կատարող M'Tiko-յի (Տիգրան Մնացականյան) «Dorian» երգը, որում, ենթադրաբար, ժամանակակից գրող Դօրիանի կեղծանունն օգտագործվում է իբրև էպոնիմ։[1]

Թեև երգում հնչում է Օսկար Ուայլդի հերոսներից՝ Դորիան Գրեյի անունը, այն բացարձակապես չի համապատասխանում երգի բովանդակության հետ։ Երգի հեղինակը նշում է, որ այդուհետ Դորիան է կոչելու այն անձին, ում ուղղված է իր երգը, քանի որ վերջինս «ուզում է հայտնիություն», և քանի որ վերջինիս «հետևում մարդ չկա», իսկ «ֆիլտրերի հետևում թաքնված՝ գեշ մի աղջիկ ա»։ Ընդ որում, թեև երգի հեղինակը կասկածում է, որ Դորիանը կարող է աղջիկ լինել, բայցևայնպես դիմում է նրան «ախպեր» բառով։ Երգի հեղինակի Դորիանը նաև ներսից ներդաշնակ չէ, կոմպլեքսավորված է և փորձում է դա թաքցնել «պոնտերի» ետևում։ Բացի «Դորիան Գրեյ» անունից, Օսկար Ուայլդի ստեղծագործությանը երգում կատարվում է ևս մեկ հղում՝ «նկարը քո փոխվում ա, բայց դու նույն ջահել գեղոն ես» տողում։ Հայտնի է, որ Օսկար Ուայլդի հերոսն արիստոկրատ էր, կիրթ, աշխարհ տեսած, թեև անհոգ, մինչդեռ «գեղո» բառը նշանակում է ճիշտ հակառակը։

Երգի առաջին իսկ տողերից պարզ է դառնում, որ դրա հերոսն Օսկար Ուայլդի հայտնի հերոսի հետ նմանություններ գրեթե չունի։ Նշված հատկանիշների պատճառով վերջինիս «Դորիան» անվանելն անհասականալի է։

Փոխարենը՝ հայ գրող Դօրիանը 2009-2011 թվականներին հայտնի էր ակտիվ ինքնագովազդով, սկանդալներով և մամուլի ուշադրությունը գրավելու համար օգտագործվող բազմաթիվ հնարքներով։ Նա թաքցնում էր իր իրական դեմքը և, թեև ներկայանում էր իբրև արական սեռի ներկայացուցիչ, կարող էր իսկապես «գեշ մի աղջիկ» լինել։ «Գեշ աղջկան» «ախպեր» անվանելը՝ երգում ստեղծում է գենդերային շփոթ, որը հատուկ էր 2010-ականներին Դօրիանի մասին շրջանառվող նարատիվներին։ Տես՝ հոմոսեքսուալություն։

Ինչպես պարզ դարձավ 2011 թվականին Դօրիանի բացահայտումից հետո՝ վերջինիս «պոնտերի» ետևում իսկապես թաքնված էր «կոմպլեքսավորված» անձ։ Երգի հեղինակը նաև իր Դորիանին հակիրճ անվանում է «Դորի»։ Օսկար Ուայլդի հերոսին այդպես չէին կոչում, փոխարենն այդ անվամբ էին համացանցում դիմում գրող Դօրիանին։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ կա՛մ երգի հեղինակը առանց կարդալու որոշել է հղվել Օսկար Ուայլդի ստեղծագործությանը, կամ՝ իր երգում բոլորովին այլ Դորիանի մասին է խոսում։

Երգը Յութուբում

Հղումներ

  1. Էպոնիմ բառի բացատրությունը – https://hy.wiktionary.org/wiki/էպոնիմ