«Լևոն Անանյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
| Տող 1. | Տող 1. | ||
'''Լևոն Անանյան''' (1946-2013), Հայաստանի գրողների միության նախագահը 2001-2013թթ։ | '''Լևոն Անանյան''' (1946-2013), Հայաստանի գրողների միության նախագահը 2001-2013թթ։ | ||
2010 թվականի հոկտեմբերի 5-ին տարածած «Բաց նամակ Լևոն Անանյանին» վերնագրով իր հայտարարությունում Դօրիանը մեղադրում էր Անանյանին «<nowiki/>[[Գրողների միություն|Գրողների միությունը]] սեփական շահերի համար» օգտագործելու և «ընթերցողին իր «սովետական» ընկերների | 2010 թվականի հոկտեմբերի 5-ին տարածած «Բաց նամակ Լևոն Անանյանին» վերնագրով իր հայտարարությունում Դօրիանը մեղադրում էր Անանյանին «<nowiki/>[[Գրողների միություն|Գրողների միությունը]] սեփական շահերի համար» օգտագործելու և «ընթերցողին իր «սովետական» ընկերների աշխատանքները առաջարկելու» մեջ։ Դօրիանի այդ հայտարարությանը պատասխանել էր «Հրապարակ» օրաթերթը՝ շարունակելով և լրացնելով Լևոն Անանյանի գործունեությանն ուղղված քննադատությունը։ | ||
Հայտարարության հրապարակումից մեկ ամիս անց Լևոն Անանյանը հայտնել էր, որ «Գրողների միության» անունից շնորհելու է «Կեղանք» «մրցանակը», որին պիտի արժանանանային միության գործունեությունը բացասաբար լուսաբանած լրագրողները։ Մրցանակի «դափնեկիրները» ստանալու էին «դիպլոմ» և 1937 թվականի «ստալինյան 3 ռուբլիանոց» թղթադրամ։ Թեև Լևոն Անանյանը պնդել էր, որ մրցանակը ամենամյա է լինելու, երկրորդ անգամ մրցանակաբաշխությունն այդպես էլ չկայացավ։<ref>https://jff.am/2010/12/23/news-am-գեղանք-եւ-կեղանք-մրցանակներ-հայ/</ref> Դօրիանը «Կեղանք» մրցանակի դափնեկիր չէ։ | Հայտարարության հրապարակումից մեկ ամիս անց Լևոն Անանյանը հայտնել էր, որ «Գրողների միության» անունից շնորհելու է «Կեղանք» «մրցանակը», որին պիտի արժանանանային միության գործունեությունը բացասաբար լուսաբանած լրագրողները։ Մրցանակի «դափնեկիրները» ստանալու էին «դիպլոմ» և 1937 թվականի «ստալինյան 3 ռուբլիանոց» թղթադրամ։ Թեև Լևոն Անանյանը պնդել էր, որ մրցանակը ամենամյա է լինելու, երկրորդ անգամ մրցանակաբաշխությունն այդպես էլ չկայացավ։<ref>https://jff.am/2010/12/23/news-am-գեղանք-եւ-կեղանք-մրցանակներ-հայ/</ref> Դօրիանը «Կեղանք» մրցանակի դափնեկիր չէ։ | ||
Ընթացիկ տարբերակը 10:02, 27 փետրվարի 2026-ի դրությամբ
Լևոն Անանյան (1946-2013), Հայաստանի գրողների միության նախագահը 2001-2013թթ։
2010 թվականի հոկտեմբերի 5-ին տարածած «Բաց նամակ Լևոն Անանյանին» վերնագրով իր հայտարարությունում Դօրիանը մեղադրում էր Անանյանին «Գրողների միությունը սեփական շահերի համար» օգտագործելու և «ընթերցողին իր «սովետական» ընկերների աշխատանքները առաջարկելու» մեջ։ Դօրիանի այդ հայտարարությանը պատասխանել էր «Հրապարակ» օրաթերթը՝ շարունակելով և լրացնելով Լևոն Անանյանի գործունեությանն ուղղված քննադատությունը։
Հայտարարության հրապարակումից մեկ ամիս անց Լևոն Անանյանը հայտնել էր, որ «Գրողների միության» անունից շնորհելու է «Կեղանք» «մրցանակը», որին պիտի արժանանանային միության գործունեությունը բացասաբար լուսաբանած լրագրողները։ Մրցանակի «դափնեկիրները» ստանալու էին «դիպլոմ» և 1937 թվականի «ստալինյան 3 ռուբլիանոց» թղթադրամ։ Թեև Լևոն Անանյանը պնդել էր, որ մրցանակը ամենամյա է լինելու, երկրորդ անգամ մրցանակաբաշխությունն այդպես էլ չկայացավ։[1] Դօրիանը «Կեղանք» մրցանակի դափնեկիր չէ։
Խոսելով իր ստեղծած մրցանակի մասին՝ Լևոն Անանյանը չէր թաքցրել, որ դրա նպատակն իր հասցեին հնչող «զրպարտությունների» դեմ պայքարելն էր․
Այս մրցանակաբաշխությունը պատասխան է այն բոլոր կիսագրագետ լրագրողներին, ովքեր իրենց թույլ են տալիս անհարիր զրպարտություններ հրապարակել, որոնք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Ավելին` այդ լրագրողներն այնքան անպարկեշտ են վերաբերվում իրենց աշխատանքին, որ պատրաստ չեն պատասխանատվության ենթարկվելու իրենց հրապարակումների համար: Սա նաեւ ուղղված է ապացուցելու այն, որ ստեղծագործական միությունները ուշիուշով հետեւում են ԶԼՄ-ներում հրապարակված բոլոր նյութերին եւ հենց այդ միությունների կողմից ստանում համապատասխան գնահատականներ։[2]
Անանյանի այս քայլին Դօրիանը պատասխանել էր նոյեմբերի 12-ին տարածած մեկ այլ հայտարարությամբ, որում մեղադրում էր Անանյանին Գրողների միության ռեսուրսներն անձնական նպատակներով ծախսելու մեջ։ Կեղանք «մրցանակից» բացի, Անանյանը որոշել էր նաև իր հասցեին հնչող ապատեղեկատվության դեմ պայքարելու համար՝ Գրողների միությունում իրավաբանական կառույց ստեղծել։ Դօրիանի հայտարարության համաձայն՝ Անանյանը միության միջոցների հաշվին որոշել էր իրավաբան վարձել և պատժել իր մասին «ապատեղեկատվություն» տարածողներին։
Դրդապատճառները
Անանյանին ուղղված բաց նամակների բովանդակությունից պարզ է դառնում, որ դրանց նախորդած ամիսների ընթացքում վերջինիս մի քանի անգամ հարցրել են, թե ճանաչում է արդյոք Դօրիան անունով հեղինակի, և նա ամեն անգամ պատասխանել է, թե չի ճանաչում, թեև կարելի էր ենթադրել, որ առաջին անգամ հարցնելուց հետո արդեն պիտի տեղեկացած լիներ նման հեղինակի գոյության մասին։
2010 թվականին Լևոն Անանյանը Regnum լրատվականի այն հարցին, թե ինչ կարծիք ունի Դօրիանի մասին, պատասխանել է, թե ցավում է, որ հայ գրաքննադատները չեն քննադատում «ինքնահռչակված գրողներին, ովքեր փորձում են շահ ստանալ սկանդալների միջոցով»։ Առանց որևէ մեկին հասցեագրելու՝ Անանյանը նշել է նաև, որ «այդ գրողները» թութակի պես ամեն ինչ կրկնում են Եվրոպայի հետևից, իսկ նրանց ստեղծագործությունները չունեն գեղարվեստական արժեք։
Բաց նամակ Լևոն Անանյանին

Դօրիանի առաջին բաց նամակը Գրողների Միության նախկին նախագահ Լևոն Անանյանին, որն էլփոստի միջոցով ուղարկվել էր բազմաթիվ լրատվականների և տպագրվել «Հրապարակ» օրաթերթում։
Հարգելի պարոն Անանյան, հետաքրքիր էր, թեկուզ հեռակա, հետեւել, թե համացանցում իմ հայտնվելուն ինչպես արձագանքեց հայ հասարակությունն ու հատկապես դրա գրական շերտերը։ Վերջիններս, հավանաբար, ի դեմս ինձ տեսնելով լուրջ հակառակորդի, սկսեցին քարկոծել ստեղծագործություններս ու զբաղվել իմ գրականության ժխտմամբ։ Այսպես, օրինակ, Դուք վերջին ամիսների ընթացքում «Ճանաչո՞ւմ եք արդյոք Դօրիան անունով հեղինակին» հարցին, ամեն անգամ պատասխանում եք, որ նման անուն երբեւէ չեք լսել (փաստորեն, այդքան արագ մոռանո՞ւմ եք Ձեզ տված հարցերը)։ «Չեք լսել» Դուք նաեւ այլ գրողների մասին, որոնք Գրողների միության անդամ չեն, իսկ առանց միության միջամտության հրապարակվող գրքերի եւ ամսագրերին թեկուզ ծանոթ եք, բայց հանդիսատեսի ներկայությամբ հրաժարվում եք անուններ նշել' գուցե մտածելով, որ նման կերպ կարդարացնեք վերջերս կայացած հանդիպումներից մեկի ժամանակ ինքներդ ձեզ շնորհած «Գրականության ղեկավարի» տիտղոսը։ Զարմանալի է, որ այն մարդն, ով պիտի առավել շահագրգռված լինի գրականության ծաղկմամբ, փորձում է արժեզրկել, վատ լույսի ներքո ներկայացնել այն գրականությունը, որն արդեն իսկ ընդունվել ու սիրվել է հասարակության կողմից, փոխարենը, որպես ժամանակակից գրականություն, ընթերցողին առաջարկելով իր «սովետական» ընկերների աշխատանքները։ Մենք գիտենք, թե գրական շրջանակներից դուրս որքան ճանաչված է Ձեր «ղեկավարած գրականությունն» ու որ Գրողների միությունը վաղուց կարելի է մեռած կառույց համարել։ Հակառակ դեպքում այդ կառույցում գոնե մակերեսայնորեն պիտի տեղեկացված լինեին մի հեղինակի մասին, ով ավելի շատ ընթերցող ունի, քան տվյալ կառույցի բոլոր անդամները միասին վերցրած։ Հուսով եմ' այս նամակից հետո Դուք կլրացնեք այդ բացը եւ հաջորդ անգամ «Ճանաչում եք ինձ, թե՝ ոչ» հարցին կգտնեք այլ պատասխան։
Բաց նամակ Դօրիանին
«Հրապարակ» օրաթերթի պատասխանը Լևոն Անանյանին ուղղված՝ Դօրիանի «բաց նամակին»։
Հարգելի պարոն կամ տիկին Դօրիան: Կարդացի Ձեր բաց նամակը՝ ուղղված ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանին: Համաձայն լինելով Ձեր շատ որակումների հետ, կարծում եմ, որ Դուք շատ մեղմ եք բնութագրել պարոն Անանյանին՝ նրան անվանելով ինքնակոչ «Գրականության ղեկավար», որովհետեւ Անանյանը, «գրական չինովնիկ» լինելուց զատ, նաև խոշոր «մշակութային օլիգարխ» է, որ ՀԳՄ միջոցները մենաշնորհել ու տզրուկի պես ծծում է, որ չբավարարվելով Ծաղկաձորի և Սևանի հանգստյան տների բերած եկամուտներով, գրականությունը զարգացնելու համար անցկացված հեռուստամարաթոնների արդյունքում հավաքված խոշոր գումարը ծառայեցնում է իր անձի փիառմանը եւ թոշակների տեսքով ընտրակաշառքներ բաժանելուն:
Այդ միջոցներն օգտագործում է որպես իր ջեբի փող, մսխում է դրանք՝ գրականամերժ միջոցառումներ կազմակերպելով կամ յուրացնելով: ՀԳՄ միջանցքներում խոսակցություններ կան, թե այդ փողից արդեն ոչինչ չի մնացել: Ձեր բաց նամակում մի հանգամանք կա, որի հետ ես չեմ կարող համաձայնել: Դուք հավասարության նշան եք դնում Լևոն Անանյանի, նրան սատարող ստորաքարշ միջակությունների և ՀԳՄ մյուս անդամների միջեւ: Լևոն Անանյանը և նրան սատարող փողասեր մյուս «գրական չինովնիկները» ամբողջ ՀԳՄ-ն չեն:
Ծանոթ չեմ Ձեր գրածներին, բայց կարծում եմ, որ Դուք մեծամիտ եք գտնվել` Ձեր բաց նամակում գրելով, թե ավելի շատ ընթերցող ունեք, քան թե ՀԳՄ բոլոր անդամները միասին վերցրած: ՀԳՄ անդամ են այնպիսի հանրահայտ գրողներ, ինչպիսիք են Մարինե Պետրոսյանը, Արփի Ոսկանյանը, Վիոլետ Գրիգորյանը, Արմեն Շեկոյանը, Լևոն Ջավախյանը, Լևոն Խեչոյանը և ուրիշներ: Պարոն կամ տիկին Դօրիան, չնայած Ձեր գրած տեքստերի մշտական «գովազդային արշավին» չեմ կարծում, թե Դուք ավելի ընթերցող ունեք, քան թե վերոհիշյալ գրողներից յուրաքանչյուրը: Իսկ եթե նույնիսկ այդպես է, կարծում եմ, որ Ձեր կողմից անհամեստություն է հայտարարել Ձեր ընթերցողների գլխաքանակի մասին:
Դօրիանի երկրորդ հայտարարությունը
Լևոն Անանյանի քննադատությամբ մամուլում հրապարակված՝ Դօրիանի երկրորդ հայտարարությունը տարածվել էր «Լևոն Անանյանն օգտագործում է Գրողների միությունը սեփական շահերի համար» վերնագրով։ Այն վերաբերում էր Անանյանի ստեղծած «Կեղանք» մրցանակին։
Լևոն Անանյանը, կարծես թե, հրաժարվել է Գրողների միությունն ի նպաստ գրականության զարգացման օգտագործելու իր առաքելությունից: Հիմա նա այլ զբաղմունք է գտել՝ «պարգևատրելու» է գրական մշակութային արժեքները խեղաթյուրողներին և մշակույթի գործիչներին անվանարկողներին: Ինչպես Լևոն Անանյանը հայտարարել է երեկվա իր մամուլի ասուլիսում, հատուկ այդ նպատակով նա սահմանել է «Կեղանք» մրցանակը, որն ի տարբերություն «Գրողների միության» շնորհած այլ մրցանակների, նախորոք որոշված հաջորդականությամբ չի շնորհվելու միության բոլոր անդամներին, այլ, ինչպես երևում է նկարագրությունից, նպատակաուղղված է կոնկրետ անձանց: Այսպիսով Անանյանը կփորձի հերոսաբար պայքարել անկախ գրականության, գրական հետազոտությունների և մամուլի դեմ, որը լուսաբանում է ոչ այն, ինչ պետք է իրեն: Վերջինովս գրողների միության նախագահն այնաստիճան մտահոգված է, որ որոշել է միության կազմում իրավաբանական առանձին կառույց պահել, որը կպայքարի իր հասցեին հնչող «ապատեղեկատվության» դեմ՝ այդպիսով ևս մեկ անգամ ապացուցելով, որ Գրողների միությունը ծառայեցնում է միայն սեփական շահի համար: Եվ այս ամենից հետո Անանյանին դեռ զարմացնու՞մ են իր հասցեին հնչող բացասական կարծիքները: Հետաքրքիր է՝ նրա մտքով չի՞ անցել միության ռեսուրսներն այդ ամենի դեմ պայքարելով անտեղի վատնելու փոխարեն, զիջել պաշտոնն այնպիսի մարդու, ով այդ ռեսուրսներն ավելի նպատակային կօգտագործի…
Լևոն Անանյանի մահախոսականը
2013 թվականին, Լևոն Անանյանի մահվանից հետո, «Գրական թերթում» լույս է տեսնում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանի գրած մահախոսականը՝ «Լույս տալով սպառվեց» [3] վերնագրով, որտեղ հեղինակն համեմատում է Անանյանին Մ․Գորկու հերոս Դանկոյի հետ, «որն իր սրտի լույսով ճանապարհ էր բացում»։ 2009 թվականին գրված՝ Դօրիանի «Թոքախտավոր սուտը» պատմվածքի հերոս Դանիելն իր ավագ ընկերոջը՝ Ալեք Արսենյանին նվիրված իր մահախոսականում վերջինիս նույնպես համեմատում է Դանկոյի հետ՝ նշելով, որ նա «հավատում էր լուսավորին ու իր հետևից դեպի այն տանում մարդկանց»։
Հղումներ
- ↑ https://jff.am/2010/12/23/news-am-գեղանք-եւ-կեղանք-մրցանակներ-հայ/
- ↑ https://armenpress.am/hy/article/633795
- ↑ Լևոն Անանյանի մահախոսականը «Գրական թերթում» – http://www.grakantert.am
