«Գլխավոր էջ»–ի խմբագրումների տարբերություն
Shushan տեղափոխեց էջը «Գլխավոր էջ»-ից «Դօրիան» Պիտակ՝ Նոր վերահղում |
Removed redirect to Դօրիան Պիտակ՝ Removed redirect |
||
| Տող 1. | Տող 1. | ||
'''Դօրիան''' (իրական անունը՝ '''Գրիգոր Մուրադյան''', ծնվ. օգոստոսի 27, 1988թ.), հայ ժամանակակից գրող՝ արձակագիր և բանաստեղծ։ Իր ստեղծագործական ուղին սկսել է իբրև բլոգեր՝ վարելով հեղինակային «<nowiki/>[[Հոգու մերկապար]]<nowiki/>» բլոգը։ Առավել հայտնի է «<nowiki/>[[Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ]]<nowiki/>» վեպով և «<nowiki/>[[Սատանան մայրամուտին]]<nowiki/>» պատմվածքով։ Համացանցում լայն տարածում ունեցող «<nowiki/>[[Կարոտ]]<nowiki/>» բանաստեղծության հեղինակն է։ | |||
== Կենսագրություն == | |||
Դօրիանի իրական անունն է Գրիգոր Մուրադյան։ Ծնվել է 1988 թվականին, Երևանում, որտեղ բնակվում է մինչ օրս։ Սովորել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցում։ Տասնվեց տարեկանում գրված իր առաջին բանաստեղծությունները՝ «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» տպագրել է դպրոցական թերթում։ 2006-2008 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ծառայության ընթացքում գրել է իր առաջին վեպերը՝ «<nowiki/>[[Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ]]<nowiki/>» և «<nowiki/>[[Ադհյատման]]<nowiki/>», իսկ «<nowiki/>[[Կարոտ]]<nowiki/>» և «Գարուններն էլ են ձյուներով գալիս» բանաստեղծությունները տպագրվել են «Հայ զինվոր» թերթում։ Այդ տարիներին են գրվել նաև հեղինակի մի քանի տասնյակ այլ բանաստեղծություններ։[https://dorian.am/biography/] | |||
2009 թվականից համացանցում հանդես գալով Դօրիան կեղծանվան տակ՝ դարձել է բացառապես առցանց գրականություն ներկայացնելով ճանաչում ձեռք բերած առաջին հայ հեղինակը։ Նրա առաջին աշխատանքները հրապարակվել են «YES!» երիտասարդական ամսագրում։ 2009 թվականին [[Սատանան մայրամուտին|«Սատանան մայրամուտին»]] վիպակի շնորհիվ դարձել է [[Ինքնագիր|«Ինքնագիր»]] գրական մրցանակի առաջին մրցանակակիրը։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում ցուցադրվել է նրա [[Կապտուկներ հոգուն|«Կապտուկներ հոգուն»]] պիեսի բեմադրությունը։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի Պետական Դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացվել հեղինակի երկրորդ՝ [[Արհեստական արբանյակը|«Արհեստական արբանյակը»]] պիեսի բեմադրույթունը։ Նույն ամսում նրա [[Սատանան մայրամուտին|«Սատանան մայրամուտին»]] վիպակը հրապարակվել է «Ինքնագիր» գրական հանդեսի 6-րդ համարում։ 2011 թվականի դեկտեմբերին լույս է տեսել Դօրիանի առաջին՝ [[Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ|«Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ»]] գիրքը։ Նույն ամսին հայկական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող [[ՓՈՓ հանրագիտարան|«ՓՈՓ հանրագիտարան»]] հաղորդաշարի շրջանակներում առաջին անգամ ցուցադրվել է Դօրիանի դեմքը և հնչել է նրա իրական անուն-ազգանունը։ Հաղորդմանն հաջորդած իր հարցազրույցում Գրիգոր Մուրադյանը նշել է, որ անկախ [[Դօրիանի բացահայտումը|բացահայտվելու հանգամանքից]]՝ շարունակելու է հանդես գալ Դօրիան կեղծանվան տակ։[https://hy.wikipedia.org/wiki/Դօրիան] | |||
Բլոգերի կարյերան ավարտելուց հետո հազվադեպ է հրապարակումներ կատարում սոցիալական ցանցերում և այլևս հարցազրույցներ չի տալիս։ Բացահայտվելուց ի վեր հրապարակել է չորս պատմվածքից բաղկացած «<nowiki/>[[Հիմարների տներն ավելի մեծ են]]<nowiki/>» թվային գիրքը, «<nowiki/>[[Ջրի բերածը]]<nowiki/>» պատմվածքը, ինչպես նաև հրատարակել է իր երկրորդ տպագիր գիրքը՝ «<nowiki/>[[Եվա]]<nowiki/>» բանաստեղծությունների ժողովածուն։ | |||
2025 թվականին ընթերցողի դատին է ներկայացրել իր երրորդ վեպը՝ «<nowiki/>[[Ադելի վերջին օրերը]]<nowiki/>»։ | |||
== Ազդեցությունը == | |||
Դօրիանի «<nowiki/>[[Կապտուկներ հոգուն]]<nowiki/>» և «<nowiki/>[[Արհեստական արբանյակը]]<nowiki/>» ստեղծագործությունները բեմադրվել են համապատասխանաբար Երևանի Տիկնիկային թատրոնի և Երևանի Դրամատիկական թատրոնի բեմերում, հեղինակ-կատարող [[Աննա Պապյան|Աննա Պապյանը]] երգեր է գրել Դօրիանի «<nowiki/>[[Կարոտ]]<nowiki/>», «<nowiki/>[[Լալեյ]]<nowiki/>», «Մի հունվար էլ առանց ինձ» և «Ջրեմարդը» բանաստեղծությունների հիման վրա։ | |||
Ենթադրաբար, Դօրիանի «<nowiki/>[[Ադհյատման]]<nowiki/>» վեպով է ոգեշնչված «<nowiki/>[[Անունս Վիոլա է]]<nowiki/>» հայկական ֆիլմը։ | |||
Դօրիանի առցանց կերպարով կարող է ոգեշնչված լինել նաև հայ ռեփ-կատարող Մ՛Տիկոյի «<nowiki/>[[M'Tiko - Dorian|Դորիան]]<nowiki/>» երգը։ | |||
== Առավել հայտնի ստեղծագործությունները == | |||
{| class="wikitable" | |||
!Ստեղծագործությունը | |||
!Ժանրը | |||
!Նշում | |||
|- | |||
|[[Սատանան մայրամուտին|«Սատանան մայրամուտին»]] | |||
|պատմվածք | |||
|արժանացել է [[Ինքնագիր|«Ինքնագիր»]] մրցանակի, տպագրվել է համանուն հանդեսի 6-րդ համարում | |||
|- | |||
|[[Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ|«Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ»]] | |||
|վեպ | |||
|հրատարակվել է 2011 թվականի դեկտեմբերին | |||
|- | |||
|«Կապտուկներ հոգուն» | |||
|պիես | |||
|պրեմիերան տեղի է ունեցել 25.11.2009-ին ԵՊՏԹ-ի բեմում | |||
|- | |||
|«Արհեստական արբանյակը» | |||
|պիես | |||
|պրեմիերան 24.11.2010-ին ԵԴԹ-ի բեմում | |||
|- | |||
|[[Ադհյատման|«Ադհյատման»]] | |||
|վեպ | |||
|հրապարակվել է առցանց 2009 թվականին, ապա, տարիներ անց, հեռացվել է հեղինակի կայքերից։ Վերադարձվել է dorian.am կայք 2025 թվականին անվճար էլեկտրոնային գրքի տեսքով։ | |||
|- | |||
|«<nowiki/>[[Եվա]]<nowiki/>» | |||
|ժողովածու | |||
|հեղինակի երկրորդ տպագիր գիրքը, որը լույս է տեսել 2020 թվականին | |||
|} | |||
== Արտաքին հղում == | |||
{{ԼՌՈՒԹՅԱՄԲ_ԴԱՍԱՎՈՐՈՒՄ՝:Դօրիան (ժամանակակից գրող)}} | |||
Ընթացիկ տարբերակը 23:18, 13 փետրվարի 2026-ի դրությամբ
Դօրիան (իրական անունը՝ Գրիգոր Մուրադյան, ծնվ. օգոստոսի 27, 1988թ.), հայ ժամանակակից գրող՝ արձակագիր և բանաստեղծ։ Իր ստեղծագործական ուղին սկսել է իբրև բլոգեր՝ վարելով հեղինակային «Հոգու մերկապար» բլոգը։ Առավել հայտնի է «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպով և «Սատանան մայրամուտին» պատմվածքով։ Համացանցում լայն տարածում ունեցող «Կարոտ» բանաստեղծության հեղինակն է։
Կենսագրություն
Դօրիանի իրական անունն է Գրիգոր Մուրադյան։ Ծնվել է 1988 թվականին, Երևանում, որտեղ բնակվում է մինչ օրս։ Սովորել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցում։ Տասնվեց տարեկանում գրված իր առաջին բանաստեղծությունները՝ «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» տպագրել է դպրոցական թերթում։ 2006-2008 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ծառայության ընթացքում գրել է իր առաջին վեպերը՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» և «Ադհյատման», իսկ «Կարոտ» և «Գարուններն էլ են ձյուներով գալիս» բանաստեղծությունները տպագրվել են «Հայ զինվոր» թերթում։ Այդ տարիներին են գրվել նաև հեղինակի մի քանի տասնյակ այլ բանաստեղծություններ։[1]
2009 թվականից համացանցում հանդես գալով Դօրիան կեղծանվան տակ՝ դարձել է բացառապես առցանց գրականություն ներկայացնելով ճանաչում ձեռք բերած առաջին հայ հեղինակը։ Նրա առաջին աշխատանքները հրապարակվել են «YES!» երիտասարդական ամսագրում։ 2009 թվականին «Սատանան մայրամուտին» վիպակի շնորհիվ դարձել է «Ինքնագիր» գրական մրցանակի առաջին մրցանակակիրը։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում ցուցադրվել է նրա «Կապտուկներ հոգուն» պիեսի բեմադրությունը։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի Պետական Դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացվել հեղինակի երկրորդ՝ «Արհեստական արբանյակը» պիեսի բեմադրույթունը։ Նույն ամսում նրա «Սատանան մայրամուտին» վիպակը հրապարակվել է «Ինքնագիր» գրական հանդեսի 6-րդ համարում։ 2011 թվականի դեկտեմբերին լույս է տեսել Դօրիանի առաջին՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գիրքը։ Նույն ամսին հայկական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող «ՓՈՓ հանրագիտարան» հաղորդաշարի շրջանակներում առաջին անգամ ցուցադրվել է Դօրիանի դեմքը և հնչել է նրա իրական անուն-ազգանունը։ Հաղորդմանն հաջորդած իր հարցազրույցում Գրիգոր Մուրադյանը նշել է, որ անկախ բացահայտվելու հանգամանքից՝ շարունակելու է հանդես գալ Դօրիան կեղծանվան տակ։[2]
Բլոգերի կարյերան ավարտելուց հետո հազվադեպ է հրապարակումներ կատարում սոցիալական ցանցերում և այլևս հարցազրույցներ չի տալիս։ Բացահայտվելուց ի վեր հրապարակել է չորս պատմվածքից բաղկացած «Հիմարների տներն ավելի մեծ են» թվային գիրքը, «Ջրի բերածը» պատմվածքը, ինչպես նաև հրատարակել է իր երկրորդ տպագիր գիրքը՝ «Եվա» բանաստեղծությունների ժողովածուն։
2025 թվականին ընթերցողի դատին է ներկայացրել իր երրորդ վեպը՝ «Ադելի վերջին օրերը»։
Ազդեցությունը
Դօրիանի «Կապտուկներ հոգուն» և «Արհեստական արբանյակը» ստեղծագործությունները բեմադրվել են համապատասխանաբար Երևանի Տիկնիկային թատրոնի և Երևանի Դրամատիկական թատրոնի բեմերում, հեղինակ-կատարող Աննա Պապյանը երգեր է գրել Դօրիանի «Կարոտ», «Լալեյ», «Մի հունվար էլ առանց ինձ» և «Ջրեմարդը» բանաստեղծությունների հիման վրա։
Ենթադրաբար, Դօրիանի «Ադհյատման» վեպով է ոգեշնչված «Անունս Վիոլա է» հայկական ֆիլմը։
Դօրիանի առցանց կերպարով կարող է ոգեշնչված լինել նաև հայ ռեփ-կատարող Մ՛Տիկոյի «Դորիան» երգը։
Առավել հայտնի ստեղծագործությունները
| Ստեղծագործությունը | Ժանրը | Նշում |
|---|---|---|
| «Սատանան մայրամուտին» | պատմվածք | արժանացել է «Ինքնագիր» մրցանակի, տպագրվել է համանուն հանդեսի 6-րդ համարում |
| «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» | վեպ | հրատարակվել է 2011 թվականի դեկտեմբերին |
| «Կապտուկներ հոգուն» | պիես | պրեմիերան տեղի է ունեցել 25.11.2009-ին ԵՊՏԹ-ի բեմում |
| «Արհեստական արբանյակը» | պիես | պրեմիերան 24.11.2010-ին ԵԴԹ-ի բեմում |
| «Ադհյատման» | վեպ | հրապարակվել է առցանց 2009 թվականին, ապա, տարիներ անց, հեռացվել է հեղինակի կայքերից։ Վերադարձվել է dorian.am կայք 2025 թվականին անվճար էլեկտրոնային գրքի տեսքով։ |
| «Եվա» | ժողովածու | հեղինակի երկրորդ տպագիր գիրքը, որը լույս է տեսել 2020 թվականին |
