«Գլխավոր էջ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
| Տող 23. | Տող 23. | ||
!Նշում | !Նշում | ||
|- | |- | ||
|[[Սատանան մայրամուտին | |[[Սատանան մայրամուտին]] | ||
|պատմվածք | |պատմվածք | ||
| | |Արժանացել է [[Ինքնագիր|«Ինքնագիր»]] մրցանակի, տպագրվել է համանուն հանդեսի 6-րդ համարում։ | ||
|- | |- | ||
|[[Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ | |[[Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ]] | ||
|վեպ | |վեպ | ||
| | |Տպագրվել է 2011 թվականի դեկտեմբերին։ | ||
|- | |- | ||
| | |Կապտուկներ հոգուն | ||
|պիես | |պիես | ||
| | |Պրեմիերան տեղի է ունեցել 25.11.2009-ին ԵՊՏԹ-ի բեմում | ||
|- | |- | ||
| | |Արհեստական արբանյակը | ||
|պիես | |պիես | ||
| | |Պրեմիերան 24.11.2010-ին ԵԴԹ-ի բեմում | ||
|- | |- | ||
|[[Ադհյատման | |[[Ադհյատման]] | ||
|վեպ | |վեպ | ||
| | |Հրապարակվել է առցանց 2009 թվականին, ապա, տարիներ անց, հեռացվել է հեղինակի կայքերից։ Վերադարձվել է dorian.am կայք 2025 թվականին անվճար էլեկտրոնային գրքի տեսքով։ | ||
|- | |- | ||
| | |[[Եվա|Ե]]<nowiki/>[[Եվա|վա]]<nowiki/> | ||
|ժողովածու | |ժողովածու | ||
| | |Հեղինակի երկրորդ տպագիր գիրքը, որը լույս է տեսել 2020 թվականին։ | ||
|- | |||
|Ադելի վերջին օրերը | |||
|վեպ | |||
|Հեղինակի երրորդ վեպը՝ հրապարակված 2025 թվականին՝ թվային գրքի տեսքով։ | |||
|} | |} | ||
== Արտաքին հղում == | == Արտաքին հղում == | ||
{{ԼՌՈՒԹՅԱՄԲ_ԴԱՍԱՎՈՐՈՒՄ՝:Դօրիան (ժամանակակից գրող)}} | {{ԼՌՈՒԹՅԱՄԲ_ԴԱՍԱՎՈՐՈՒՄ՝:Դօրիան (ժամանակակից գրող)}} | ||
09:25, 14 փետրվարի 2026-ի տարբերակ
Դօրիան (իրական անունը՝ Գրիգոր Մուրադյան, ծնվ. օգոստոսի 27, 1988թ.), հայ ժամանակակից գրող՝ արձակագիր և բանաստեղծ։ Իր ստեղծագործական ուղին սկսել է իբրև բլոգեր՝ վարելով հեղինակային «Հոգու մերկապար» բլոգը։ Առավել հայտնի է «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպով և «Սատանան մայրամուտին» պատմվածքով։ Համացանցում լայն տարածում ունեցող «Կարոտ» բանաստեղծության հեղինակն է։
Կենսագրություն
Դօրիանի իրական անունն է Գրիգոր Մուրադյան։ Ծնվել է 1988 թվականին, Երևանում, որտեղ բնակվում է մինչ օրս։ Սովորել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցում։ Տասնվեց տարեկանում գրված իր առաջին բանաստեղծությունները՝ «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» տպագրել է դպրոցական թերթում։ 2006-2008 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ծառայության ընթացքում գրել է իր առաջին վեպերը՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» և «Ադհյատման», իսկ «Կարոտ» և «Գարուններն էլ են ձյուներով գալիս» բանաստեղծությունները տպագրվել են «Հայ զինվոր» թերթում։ Այդ տարիներին են գրվել նաև հեղինակի մի քանի տասնյակ այլ բանաստեղծություններ։[1]
2009 թվականից համացանցում հանդես գալով Դօրիան կեղծանվան տակ՝ դարձել է բացառապես առցանց գրականություն ներկայացնելով ճանաչում ձեռք բերած առաջին հայ հեղինակը։ Նրա առաջին աշխատանքները հրապարակվել են «YES!» երիտասարդական ամսագրում։ 2009 թվականին «Սատանան մայրամուտին» վիպակի շնորհիվ դարձել է «Ինքնագիր» գրական մրցանակի առաջին մրցանակակիրը։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում ցուցադրվել է նրա «Կապտուկներ հոգուն» պիեսի բեմադրությունը։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի Պետական Դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացվել հեղինակի երկրորդ՝ «Արհեստական արբանյակը» պիեսի բեմադրույթունը։ Նույն ամսում նրա «Սատանան մայրամուտին» վիպակը հրապարակվել է «Ինքնագիր» գրական հանդեսի 6-րդ համարում։ 2011 թվականի դեկտեմբերին լույս է տեսել Դօրիանի առաջին՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գիրքը։ Նույն ամսին հայկական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող «ՓՈՓ հանրագիտարան» հաղորդաշարի շրջանակներում առաջին անգամ ցուցադրվել է Դօրիանի դեմքը և հնչել է նրա իրական անուն-ազգանունը։ Հաղորդմանն հաջորդած իր հարցազրույցում Գրիգոր Մուրադյանը նշել է, որ անկախ բացահայտվելու հանգամանքից՝ շարունակելու է հանդես գալ Դօրիան կեղծանվան տակ։[2]
Բլոգերի կարյերան ավարտելուց հետո հազվադեպ է հրապարակումներ կատարում սոցիալական ցանցերում և այլևս հարցազրույցներ չի տալիս։ Բացահայտվելուց ի վեր հրապարակել է չորս պատմվածքից բաղկացած «Հիմարների տներն ավելի մեծ են» թվային գիրքը, «Ջրի բերածը» պատմվածքը, ինչպես նաև հրատարակել է իր երկրորդ տպագիր գիրքը՝ «Եվա» բանաստեղծությունների ժողովածուն։
2025 թվականին ընթերցողի դատին է ներկայացրել իր երրորդ վեպը՝ «Ադելի վերջին օրերը»։
Ազդեցությունը
Դօրիանի «Կապտուկներ հոգուն» և «Արհեստական արբանյակը» ստեղծագործությունները բեմադրվել են համապատասխանաբար Երևանի Տիկնիկային թատրոնի և Երևանի Դրամատիկական թատրոնի բեմերում, հեղինակ-կատարող Աննա Պապյանը երգեր է գրել Դօրիանի «Կարոտ», «Լալեյ», «Մի հունվար էլ առանց ինձ» և «Ջրեմարդը» բանաստեղծությունների հիման վրա։
Ենթադրաբար, Դօրիանի «Ադհյատման» վեպով է ոգեշնչված «Անունս Վիոլա է» հայկական ֆիլմը։
Դօրիանի առցանց կերպարով կարող է ոգեշնչված լինել նաև հայ ռեփ-կատարող Մ՛Տիկոյի «Դորիան» երգը։
Առավել հայտնի ստեղծագործությունները
| Ստեղծագործությունը | Ժանրը | Նշում |
|---|---|---|
| Սատանան մայրամուտին | պատմվածք | Արժանացել է «Ինքնագիր» մրցանակի, տպագրվել է համանուն հանդեսի 6-րդ համարում։ |
| Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ | վեպ | Տպագրվել է 2011 թվականի դեկտեմբերին։ |
| Կապտուկներ հոգուն | պիես | Պրեմիերան տեղի է ունեցել 25.11.2009-ին ԵՊՏԹ-ի բեմում |
| Արհեստական արբանյակը | պիես | Պրեմիերան 24.11.2010-ին ԵԴԹ-ի բեմում |
| Ադհյատման | վեպ | Հրապարակվել է առցանց 2009 թվականին, ապա, տարիներ անց, հեռացվել է հեղինակի կայքերից։ Վերադարձվել է dorian.am կայք 2025 թվականին անվճար էլեկտրոնային գրքի տեսքով։ |
| Եվա | ժողովածու | Հեղինակի երկրորդ տպագիր գիրքը, որը լույս է տեսել 2020 թվականին։ |
| Ադելի վերջին օրերը | վեպ | Հեղինակի երրորդ վեպը՝ հրապարակված 2025 թվականին՝ թվային գրքի տեսքով։ |
Արտաքին հղում
- ↑ Դօրիանի կենսագրությունն իր անձնական կայքում – https://dorian.am/biography/
- ↑ Դօրիանի կենսագրությունը Wikipedia կայքում – https://hy.wikipedia.org/wiki/Դօրիան
