«Գլխավոր էջ»–ի խմբագրումների տարբերություն

Դօրիպեդիա-ից
No edit summary
 
(Միևնույն մասնակցի 2 միջանկյալ տարբերակներ թաքցված է)
Տող 2. Տող 2.


== Մինչ Դօրիանը ==
== Մինչ Դօրիանը ==
Գրիգոր Մուրադյանը ծնվել է 1988 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցում։ Տասնվեց տարեկանում գրված իր առաջին բանաստեղծությունները՝ «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» տպագրել է դպրոցական թերթում։ 2006-2008 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ծառայության ընթացքում ''(18-19 տարեկանում)'' գրել է իր առաջին վեպերը՝ «<nowiki/>[[Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ]]<nowiki/>» և «<nowiki/>[[Ադհյատման]]<nowiki/>»։ «<nowiki/>[[Կարոտ]]<nowiki/>» և «Գարուններն էլ են ձյուներով գալիս» բանաստեղծություններն այդ տարիներին տպագրվել են «Հայ զինվոր» թերթում։ Մինչ Դօրիան կեղծանվամբ հանդես գալը և բոլգինգով զբաղվելը գրել է նաև մի քանի տասնյակ այլ բանաստեղծություններ։<ref>Դօրիանի կենսագրությունն իր անձնական կայքում – https://dorian.am/biography/</ref>
Գրիգոր Մուրադյանը ծնվել է 1988 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցում։ Իր առաջին բանաստեղծությունները՝ «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» տպագրել է դպրոցական թերթում։ 2006-2008 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ծառայության ընթացքում ''(18-19 տարեկանում)'' գրել է իր առաջին վեպերը՝ «<nowiki/>[[Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ]]<nowiki/>» և «<nowiki/>[[Ադհյատման]]<nowiki/>»։ «<nowiki/>[[Կարոտ]]<nowiki/>» և «Գարուններն էլ են ձյուներով գալիս» բանաստեղծություններն այդ տարիներին տպագրվել են «Հայ զինվոր» թերթում։ Մինչ Դօրիան կեղծանվամբ հանդես գալը և բոլգինգով զբաղվելը գրել է նաև մի քանի տասնյակ այլ բանաստեղծություններ։<ref>Դօրիանի կենսագրությունն իր անձնական կայքում – https://dorian.am/biography/</ref>


== Գրական գործունեությունը ==
== Գրական գործունեությունը ==
Տող 56. Տող 56.
Լայն քննարկման էին արժանացել նաև գրողների միության այդ տարիների նախագահ [[Լևոն Անանյան|Լևոն Անանյանին]] գրված բաց նամակը և դրա արձագանքները։
Լայն քննարկման էին արժանացել նաև գրողների միության այդ տարիների նախագահ [[Լևոն Անանյան|Լևոն Անանյանին]] գրված բաց նամակը և դրա արձագանքները։


Դօրիանի հետ կապված ամենաքննարկված իրադարձություններից մեկը նրան ծեծի ենթարկելու կեղծ լուրն էր, որը տարածվել էր «Հրապարակ» թերթի կողմից։
Դօրիանի հետ կապված ամենից հայտնի իրադարձություններից մեկը նրան ծեծի ենթարկելու կեղծ լուրն էր, որը տարածվել էր «Հրապարակ» թերթի կողմից։ 2010 թվականի մարտի 16-ին «<nowiki/>[[Դօրիանին դաժանաբար ծեծել են (հոդված)|Դօրիանին դաժանաբար ծեծել են]]<nowiki/>» վերնագրով նյութը տեղադրել էր օրաթերթի շապիկին։


«Emporium» կայքը «<nowiki/>[[Հօդված այլընտրանքային (հոդված)|Հօդված այլընտրանքային]]<nowiki/>» հոդվածում անդրադարձել էր Դօրիանի կողմից կիրառվող մարքեթինգային լուծումներին։
«Emporium» կայքը «<nowiki/>[[Հօդված այլընտրանքային (հոդված)|Հօդված այլընտրանքային]]<nowiki/>» հոդվածում անդրադարձել էր Դօրիանի կողմից կիրառվող մարքեթինգային լուծումներին։
Տող 97. Տող 97.
Դօրիանը նաև 2010 թվականին ստեղծված ''(այժմ փակված)'' «uci.img» տեխնոբլոգի հիմնադիրն էր։
Դօրիանը նաև 2010 թվականին ստեղծված ''(այժմ փակված)'' «uci.img» տեխնոբլոգի հիմնադիրն էր։


== Արտաքին հղում ==
== Հղումներ ==
{{ԼՌՈՒԹՅԱՄԲ_ԴԱՍԱՎՈՐՈՒՄ՝:Դօրիան (ժամանակակից գրող)}}
{{ԼՌՈՒԹՅԱՄԲ_ԴԱՍԱՎՈՐՈՒՄ՝:Դօրիան (ժամանակակից գրող)}}

Ընթացիկ տարբերակը 15:36, 29 մարտի 2026-ի դրությամբ

Դօրիան (իրական անունը՝ Գրիգոր Մուրադյան, ծնվ. օգոստոսի 27, 1988թ.), հայ ժամանակակից գրող՝ արձակագիր և բանաստեղծ։ Իր հանրային գործունեությունը սկսել է 2009 թվականին իբրև բլոգեր՝ վարելով հեղինակային «Հոգու մերկապար» բլոգը։ Առավել հայտնի է «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպով և «Սատանան մայրամուտին» պատմվածքով։ Համացանցում լայն տարածում ունեցող «Կարոտ» բանաստեղծության հեղինակն է։

Մինչ Դօրիանը

Գրիգոր Մուրադյանը ծնվել է 1988 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցում։ Իր առաջին բանաստեղծությունները՝ «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» տպագրել է դպրոցական թերթում։ 2006-2008 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ծառայության ընթացքում (18-19 տարեկանում) գրել է իր առաջին վեպերը՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» և «Ադհյատման»։ «Կարոտ» և «Գարուններն էլ են ձյուներով գալիս» բանաստեղծություններն այդ տարիներին տպագրվել են «Հայ զինվոր» թերթում։ Մինչ Դօրիան կեղծանվամբ հանդես գալը և բոլգինգով զբաղվելը գրել է նաև մի քանի տասնյակ այլ բանաստեղծություններ։[1]

Գրական գործունեությունը

2009 թվականից համացանցում հանդես գալով Դօրիան կեղծանվան տակ՝ դարձել է բացառապես առցանց գրականություն ներկայացնելով ճանաչում ձեռք բերած առաջին հայ հեղինակը։ Նրա առաջին աշխատանքները հրապարակվել են «YES!» երիտասարդական ամսագրում։ 2009 թվականին «Սատանան մայրամուտին» վիպակի շնորհիվ դարձել է «Ինքնագիր» գրական մրցանակի առաջին մրցանակակիրը։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում ցուցադրվել է նրա «Կապտուկներ հոգուն» պիեսի բեմադրությունը։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի Պետական Դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացվել հեղինակի երկրորդ՝ «Արհեստական արբանյակը» պիեսի բեմադրույթունը։ Նույն ամսում նրա «Սատանան մայրամուտին» վիպակը հրապարակվել է «Ինքնագիր» գրական հանդեսի 6-րդ համարում։ 2011 թվականի դեկտեմբերին լույս է տեսել Դօրիանի առաջին՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գիրքը։ Նույն ամսին հայկական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող «ՓՈՓ հանրագիտարան» հաղորդաշարի շրջանակներում առաջին անգամ ցուցադրվել է Դօրիանի դեմքը և հնչել է նրա իրական անուն-ազգանունը։ Հաղորդմանն հաջորդած իր հարցազրույցում Գրիգոր Մուրադյանը նշել է, որ անկախ բացահայտվելու հանգամանքից՝ շարունակելու է հանդես գալ Դօրիան կեղծանվան տակ։[2]

2011 թվականից հետո այլևս չի զբաղվում բոլգինգով, հազվադեպ է հրապարակումներ կատարում սոցիալական ցանցերում և հարցազրույցներ չի տալիս։ Բացահայտվելուց ի վեր՝ հրապարակել է չորս պատմվածքից բաղկացած «Հիմարների տներն ավելի մեծ են» թվային գիրքը (2017թ․), «Ջրի բերածը» պատմվածքը (2024թ․) և մի շարք բանաստեղծություններ, ինչպես նաև հրատարակել է իր երկրորդ տպագիր գիրքը՝ «Եվա» բանաստեղծությունների ժողովածուն (2020թ․)։

2025 թվականին ընթերցողի դատին է ներկայացրել իր երրորդ վեպը՝ «Ադելի վերջին օրերը»։

Ստեղծագործությունները

Դօրիանը շուրջ 200 չափածո ստեղծագործությունների, երեք վեպի և շուրջ երկու տասնյակ պատմվածքների հեղինակ է։[3] Նրա արձակ ստեղծագործությունների ամբողջական ցանկը կարելի է տեսնել «Արձակ ստեղծագործություններ» էջում։

Առավել հայտնի ստեղծագործություններն են․

Ստեղծագործությունը Ժանրը Նշում
Սատանան մայրամուտին պատմվածք Արժանացել է «Ինքնագիր» մրցանակի, տպագրվել է համանուն հանդեսի 6-րդ համարում։
Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ վեպ Տպագրվել է 2011 թվականի դեկտեմբերին։
Կապտուկներ հոգուն պիես Պրեմիերան տեղի է ունեցել 25.11.2009-ին ԵՊՏԹ-ի բեմում
Արհեստական արբանյակը պիես Պրեմիերան 24.11.2010-ին ԵԴԹ-ի բեմում
Ադհյատման վեպ Հրապարակվել է առցանց 2009 թվականին, ապա, տարիներ անց, հեռացվել է հեղինակի կայքերից։ Վերադարձվել է dorian.am կայք 2025 թվականին անվճար էլեկտրոնային գրքի տեսքով։
Եվա ժողովածու Հեղինակի երկրորդ տպագիր գիրքը, որը լույս է տեսել 2020 թվականին։
Ադելի վերջին օրերը վեպ Հեղինակի երրորդ վեպը՝ հրապարակված 2025 թվականին՝ թվային գրքի տեսքով։

Մամուլ

Իր առցանց գործունեությունը սկսելու առաջին տարվանից Դօրիանը հայկական մամուլի ուշադրության կենտրոնում էր։ Պարբերաբար լույս էին տեսնում նրա հետ հարցազրույցներ և գործունեության տարբեր կողմերը լուսաբանող հոդվածներ։

Մամուլում Դօրիանի առաջին հիշատակումը «Հրապարակ» օրաթերթում լույս տեսած «Պոռնկությունը մոդա է» հոդվածն էր, որն, ինչպես հետագայում պարզվեց, գրել և թերթին էր ուղարկել ինքը՝ Դօրիանը։

Լայն քննարկման էին արժանացել նաև գրողների միության այդ տարիների նախագահ Լևոն Անանյանին գրված բաց նամակը և դրա արձագանքները։

Դօրիանի հետ կապված ամենից հայտնի իրադարձություններից մեկը նրան ծեծի ենթարկելու կեղծ լուրն էր, որը տարածվել էր «Հրապարակ» թերթի կողմից։ 2010 թվականի մարտի 16-ին «Դօրիանին դաժանաբար ծեծել են» վերնագրով նյութը տեղադրել էր օրաթերթի շապիկին։

«Emporium» կայքը «Հօդված այլընտրանքային» հոդվածում անդրադարձել էր Դօրիանի կողմից կիրառվող մարքեթինգային լուծումներին։

«ՓՈՓ հանրագիտարան» և «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրերը նկարահանել են Դօրիանին նվիրված հատուկ թողարկումներ։

«Արմենպրեսս» լրատվականն անդրադարձել է 2013 թվականին հրապարակված՝ Դօրիանի «Իմ գրադարակը» հավելվածին և «Իմ երկու հայրը» պատմվածքին «Գրող Դօրիանը պատմում է վիրտուալ տիրությում իր նորարարության և հանրությանը ներկայանալուց հետո ստեղծագործական լռության մասին» հոդվածում։

Քննադատությունը

Իր գործունեության առաջին տարիներին Դօրիանը քննադատության էր արժանանում ինչպես իր գրական տաղանդի համար, այնպես էլ՝ առցանց ակտիվության։ Այսպես՝ գրողների միության այդ ժամանկվա նախագահ Լևոն Անանյանը, ինչպես նաև միության այլ անդամներ, միևնույն ժամանակ և՛ պնդում էին, որ նման անունով գրող չկա, և՛ տողատակով քննադատում էին վերջինիս։ «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը Դօրիանին «թույլ գրող» էր համարում։ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը քննադատում էր Դօրիանի առցանց գործունեությունը և մեղադրում հոմոսեքսուալություն «քարոզելու» համար։ Դօրիանի խոսքերով՝ «Գրանիշ» գրական համայնքի կայքը նա՛խ հրապարակել էր իր բանաստեղծությունները, ապա՝ ջնջել կայքից։[4]

Ինքը՝ Դօրիանը, իր «Հոգու մերկապար» բլոգում հաճախ վիրավորական գրառումներ էր կատարում իրեն քննադատողների հասցեին։ Լևոն Անանյանը, Հովհաննես Գալաջյանը, ինչպես նաև Սոս Սարգսյանը հայտնվել էին նրա ուշադրության կենտրոնում՝ իր անձը և գործունեությունը քննադատելու պատճառով։

Ազդեցությունը

Դօրիանի «Կապտուկներ հոգուն» և «Արհեստական արբանյակը» ստեղծագործությունները բեմադրվել են համապատասխանաբար Երևանի Տիկնիկային թատրոնի և Երևանի Դրամատիկական թատրոնի բեմերում։

Հեղինակ-կատարող Աննա Պապյանը երգեր է գրել Դօրիանի «Կարոտ», «Լալեյ», «Մի հունվար էլ առանց ինձ» և «Ջրեմարդը» բանաստեղծությունների հիման վրա։

Ենթադրաբար, Դօրիանի «Ադհյատման» վեպով է ոգեշնչված «Անունս Վիոլա է» հայկական ֆիլմը։

Դօրիանի առցանց կերպարով կարող է ոգեշնչված լինել նաև հայ ռեփ-կատարող Մ՛Տիկոյի «Դորիան» երգը։

Տեխնոլոգիաներ

Իր գրականության առաջխաղացման համար Դօրիանը լայնորեն կիարառում էր նորագույն տեխնոլոգիաները։ Նրա «Հոգու մերկապար» կայքը հայալեզու առաջին դինամիկ գրական կայքերից մեկն էր, այն իր գոյության ողջ ընթացքում բարձր դիրքեր էր զբաղեցնում այդ ժամանակ գործող Circle կայքերի վարկանիշային ցուցակում։

Դօրիանը միակ գրողն էր, ով հայկական «Հայլենդ» սոցիալական ցանցում (ներկայումս փակված) գրանցված էր աստղերի ցուցակում։ Համաձայն «Առավոտ» թերթի, նրա էջը այդ սոցիալական ցանցում ավելի հայտնի էր, քան այնտեղ գրանցված մյուս հայ հայտնիների էջերը․

Դօրիանը Hayland սոցիալական ցանցի ամենահայտնի բնակիչն է: Նման տեղեկություններ է տրամադրում Populometer կայքը, որի տվյալները կազմվում են Google-ի Page Rank-ի և Alexa-ի վարկանիշի հիման վրա: Այսպիսով՝ 2009 թվականից հայկական ամենախոշոր սոցիալական ցանցում հայ աստղերի շարքը համալրած միակ գրողը և բլոգերը վարկանիշով առաջ է անցնում սոցիալական ցանցում գրանցված այնպիսի աստղերից, ինչպիսիք են Սիրուշոն, էմմին, Ինգա և Անուշ Արշակյանները։ Ամենահայտնի Hayland-ցիների ցուցակում են նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ – Առավոտ, 231/3833, 3 դեկտեմբերի, 2010թ.

2009 թվականից Դօրիանն իր ստեղծագործությունների առաջխաղացման համար օգտագործում է Facebook սոցիալական ցանցը։ Նրա առաջին հանրային էջը այդ սոցիալական ցանցում բացվել է 2009 թվականին, անմիջապես Facebook-ի «Բիզնես էջեր» հնարավորության թողարկումից հետո։ Էջը, սակայն, «Սատանան մայրամուտին» պատմվածքի հետ կապված բազմաթիվ գանգատների պատճառով փակվել է Ֆեյսբուքի կողմից։ Հեղինակի այժմյան էջը բացվել է 2010 թվականի ապրիլի 25-ին։ Այն հայալեզու առաջին ակտիվ բիզնես էջերից մեկն էր։

Դօրիանը առաջին հայ հեղինակն է, ով հաստատված հեղինակի էջ է ստացել GoodReads գրքասերների սոցիալական ցանցում։

2011 թվականից Դօրիանի էլեկտրոնային գրքերը թողարկվում են ներկայումս ստանդարտ համարվող .epub ֆորմատով։

2013 թվականին Դօրիանը թողարկել է Google Chrome դիտարկչի համար նախատեսված «Իմ գրադարակը» հավելվածը, որը հնարավորություն էր տալիս կարդալ իր գրքերը՝ առանց ներբեռնելու և ընթերցման ծրագիր ունենալու։

2016 թվականին Դօրիանը դառրձել է նաև էլեկտրոնային գրքերի ընթերցանության համար նախատեսված Bookmate կայքում գրանցված առաջին հայ հեղինակը։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, սակայն, կայքը վաճառվել է այլ սեփականատիրոջ և հեղինակներին Հայաստանի տարածքում այլևս ծառայություններ չի մատուցում։

Հեղինակի «Դօրիանի ժամանակը» էլփոստի միջոցով առաքվող տեղեկաթերթը հիմնադրվել է 2012 թվականին և առաքվում է մինչ օրս։ 2025 թվականի օգոստոս ամսվա դրությամբ տեղեկաթերթին բաժանորդագրված է 1000-ից ավելի ընթերցող։

2024 թվականին DORIAN.AM կայքը դարձել է առաջին և առայժմ միակ հայալեզու կայքը, որը գործարկել է սեփական paywall (վճարովի բովանդակություն) գործառույթը։

Դօրիանը նաև 2010 թվականին ստեղծված (այժմ փակված) «uci.img» տեխնոբլոգի հիմնադիրն էր։

Հղումներ

  1. Դօրիանի կենսագրությունն իր անձնական կայքում – https://dorian.am/biography/
  2. Դօրիանի կենսագրությունը Wikipedia կայքում – https://hy.wikipedia.org/wiki/Դօրիան
  3. Դօրիանի անձնական կայքը, https://dorian.am
  4. «Ազատություն» ռադիոկայան, «Ծպտյալ գրողի խոստովանությունը»